Խլել եմ, օդ եմ կրակել ու դեն նետել. Նոր մանրամասներ Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտ կրակոցների մասին

Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ հունիսի 18-ին տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների վերաբերյալ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 1.20-ի սահմաններում, ոստիկանություն են ահազանգել անհայտ անձինք եւ հայտնել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, վիճաբանություն է, կրակում են: Նույն օրը, ժամը 1.45-ին, Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել 17-ամյա Արա Հ.-ին, 27-ամյա Ալբերտ Բ.-ին եւ ներկայացրել 35-ամյա Վազգեն Կ.-ին: Վերջինս հայտնել է, որ Արա Հ.-ն ու Ալբերտ Բ.-ն ծեծի են ենթարկել իրեն: Վազգեն Կ.-ն միաժամանակ ներկայացրել է գազային ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 3 փամփուշտներով, եւ հայտնել, որ դա իր ատրճանակի փամփշտատուփն է, իսկ ատրճանակը վիճաբանության ընթացքում կորցրել է: Ոստիկանության Կենտրոնական բաժնից Վազգեն Կ.-ն բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտ հիշյալ անձինք վիճաբանել են, խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ՝ հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ խաթարելով երթեւեկության բնականոն ընթացքը: Արա Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոհանոցային դանակ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն: Ավելի ուշ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանությանը մասնակից է եղել նաեւ 23-ամյա Ռաֆայել Զ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 19-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին եւ հայտնել, որ Վազգեն Կ.-ի մոտից ինքն է ատրճանակը խլել, կրակել օդ եւ դեն նետել: Ձեռնարկվում են միջոցառումներ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
«Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am