«Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած». Հրապարակվեցին ձայնագրություններ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 20-ին մեղադրող կողմը ներկայացրեց 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պետրոսյանը հեռախոսով խոսել է Գնելի հետ, ում հորդորել է միանալ իրենց: Զինված խմբի անդամը հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՊՊԾ գնդի տարածք այցելության մասին՝ ակնարկելով, թե Բալասանյանը «երկու լարի վրա է խաղում» և գնդի տարածք է գնացել «ռազվետկայի»: Աշոտ Պետրոսյանը Գնելին հորդորել է կնոջ և երեխայի հետ միանալ իրենց՝ խոստանալով, թե ամեն ինչ լավ է լինելու: Խոսակցության ընթացքում անդրադարձ է կատարվում նաև այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: «Գնել. Չգիտեմ, պինդ կացեք: Աշոտ Պետրոսյան. Մենք պինդ ենք ցավդ տանեմ, մենք մինչև ատամները զինված ենք: Չես պատկերացնում… Իրանք տենում են, որ մեր դեմը խաղ չկա… Կնոջդ, երեխեքիդ հետ պետք է լինեք ժողովրդի կողքը: Գործողություն պետք չի անել, Գնել, մարդահաշիվ… Ցավդ տանեմ պտի դիմանաս, պտի կռիվ տաս: Հիմա դու չես կարում, հոգեբանորեն պատրաստ չես կռիվ տալու, գոնե ընտանիքով ընդեղ եղեք, մենք ստեղից կարանք օգնենք ձեզ, բայց դեռ ժամանակը չի: Մենք հազիվ ենք մեզ զսպում, մենք կարանք դուրս գանք, բայց դեռ ժամանակը չի… Էդքան չի հասունացել : Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած….»: Զինված խմբի անդամը հեռախոսազրույցի ընթացքում նշել էր, որ իրենց մոտ էր եկել այն ժամանակ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ինչպես նաև զրույցի ընթացքում Պետրոսյանը նկարագրում էր, թե ինչպես է բռնություն գործադրել այն ժամանակ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի նախկին տեղակալ Վալերի Օսիպյանին նկատմամբ: Մեղադրող կողմը շարունակում է ներկայացել ձայնագրությունները:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am