«Որ Մանվելը կռվում էր, դուք ձեր տներում էիք, չէ՞…Է, թող մի շուկա, մի խանութ էլ ավել ունենա, ի՞նչ է եղել, որ…»

1996 թվականի նախագահական ընտրություններից հետո սեպտեմբերի 26-ի հայտնի դեպքերը շատերն են հիշում, ինչպես և Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի տանը կազմակերպված խնջույքի տեսաերիզը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանի ուժային կառույցները ղեկավարող մերձավոր շրջապատը՝ Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ, տոնում էին 1996 թվականին ժողովրդի կամքը ճնշելով իշխանությունը պահելու հաղթանակը։ Այդտեղ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը Մանվել Գրիգորյանին զենք է նվիրում և ասում, որ նա Անդրանիկ զորավարից պակաս չի։ Պատերազմն արդեն ավարտված էր։ Իրականում, այդպես էր կարծում միայն ժողովուրդը, իսկ իշխանական վերնախավի համար այն փաստորեն շարունակվում էր, բայց արդեն սեփական ժողովրդի դեմ։ Ու այս նոր պատերազմի հերոսներին պաշտպանության նախարարը համեմատում էր Անդրանիկ զորավարի հետ։

 
1998 թվականին նախագահական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի օգտին քարոզչություն իրականացնող Վազգեն Սարգսյանը Էջմիածնում հայտարարել էր՝ «Որ Մանվելը կռվում էր, դուք ձեր տներում էիք, չէ՞…է, թող մի շուկա, մի խանութ էլ ավել ունենա, ի՞նչ է եղել, որ…»… Սա պետական դիրքորոշում էր։ Էջմիածինը Ղարաբաղյան պատերազմում տվել էր չորս գեներալ՝ Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Գագիկ Մելքոնյան, Լյովա Երանոսյան։ Հեղափոխական իշխանությունը գեներալական կոչումներ էր շնորհում գյուղացի հասարակ տղաների, որոնք չէին փայլում ոչ կրթությամբ, ոչ բարոյական վարքով, բայց դրսևորում էին ֆիդայական խմբապետերին բնորոշ կազմակերպական ունակություններ և ընկալվում էին որպես կոշտ, վախ ներշնչող մարդիկ։ Այդ շրջանում Վազգեն Սարգսյանը հատկապես կարևորում էր նշված հատկանիշը, քանի որ խնդիրներ կային զորակոչերի և բանակից դասալքության հաճախակի դեպքերի հետ։ Այդպես, ԿԱՄԱԶ-ի վարորդ, ժամանակ առ ժամանակ ծիծակի առևտրով զբաղվող  Մանվել Գրիգորյանին, ով երկու անգամ դատապարտվել էր քրեական հանցագործությունների համար,  1992 թվականին նշանակեցին առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: 1996 թվականին ՀՀ նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի հրամանագրով Մանվել Գրիգորյանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում: Լևոնը Մանվելին միշտ համարել է Վազգենի ամենահավատարիմ զինակիցը։ Իսկ Վազգեն Սարգսյանին գնահատել է «Դուք բոլորդ նրա ճկույթը չարժեք» հայտնի արտահայտությամբ։ 2008 թվականին նա նախագահական ընտրարշավին մասնակցում էր ավազակապետությունը քանդելու կարգախոսով, որի ենթատեքստում ոչ թե իր իսկ ստեղծած պետական համակարգի կազմաքանդումն էր, այլ հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը, որ նրա շուրջ էր հավաքել եղերական ոճրագործության զոհերի իրավահաջորդներին, կողմնակիցներին, ընկերներին, հարազատներին։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ շարքում տեսնում էր և Մանվել Գրիգորյանին, Վազգենի մյուս ընկերներին։ Բայց նա սխալվեց։ Գուցե այդ սխալը մասամբ հետևանք էր անընկալունակության, որ ժողովրդի ատելությունը իրենց նկատմամբ բնական, տրամաբանական արձագանքն է հենց Մանվելների, Երանոսյան Լյովաների նկատմամբ ամենաթողության վերաբերմունքի։ Տարիներ են անցել։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը ներկայի ու ապագայի համար։ online.banber.tv

դիտվել է 93 անգամ
Լրահոս
«Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am