«Բիլյարդանոցում բիլյարդի ձողը մտցրել է մեկի փորը, այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել…».Ավ.Իշխանյանը՝Մանվել Գրիգորյանի մասին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց,որ  եղել է ՀՀՇ անդամ և լավ հիշում է, որ արդեն իշխանության փոփոխությունից հետո, երբ ՀՀՇ-ն իշխանության էր, մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ. ««Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ  վարչության անդամներից մեկի եղբայրը Մասիսում ընկերների հետ քեֆ անելիս սկսել էին կրակել, մարդ էր վիրավորվել, Ոստիկանությունը նրան ձերբակալել էր։ Շատ վախվորած մի քանի հոգի ասացին՝ ի վերջո, անօրինականություն է, թող պատիժ կրեն:Հիշում եմ՝ ինչ կատարվեց, հիմնական խոսակցությունները հետևյալն էին՝ մեր տղերքն են, հիմա խմած մի բան են արել, սա Ոստիկանության կողմից սաբոտաժ է մեր իշխանության նկատմամբ, և նրանք ազատվեցին։ Հետո այդ հանցագործություն կատարողը դարձավ քաղաքապետ։ Սա ծագումնաբանությունն է»։ « 1993թ., երբ ստեղծվեց ԵԿՄ-ն, բազմիցս է ասվել, որ պետության  մեջ անօրինական զինված խումբն օրինականացնել չի կարելի: Բայց որևէ մեկը կարո՞ղ էր համարձակվել Վազգեն Սարգսյանի դեմ խոսել, Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ ստեղծված այդ կառույցի դեմ խոսել։ 1995թ. ԵԿՄ-ականներն իրենց առաջին սխրագործությունը կատարեցին, երբ պայթեցրին 7 կրոնական կազմակերպություններ Հայաստանում, նրանց ծեծեցին, ջարդեցին, նույնիսկ սպանություններ եղան՝ ազգային հողի վրա։ Ամենահետաքրքրականն այն է, որ այն ժամանակվա մեր ընդդիմադիր ուժերից որևէ մեկը նրանց չքննադատեց՝ մտքում ասելով՝ դրանց հասնում էր»,շարունակեց իրավապաշտպանը: «  1995թ. ընտրությունների ժամանակ, երբ հենց Օպերայի հրապարակում կրակոցներ, ծեծ ու ջարդ եղան, որևէ մեկը պատասխանատվություն չկրեց, և 1995-96թթ. ամբողջ ընտրությունները կազմակերպեցին այդ Երկրապահ կոչված հրոսակախումբը։ Նրանց թույլ էր տրվում ամեն ինչ, նրանց տրվեց բիզնես, և այլն։ Այդպես շարունակվեց մինչև մեր օրերը։ Նույն այդ ԵԿՄ-ականների և Վազգեն Սարգսյանի միջոցով 1998թ. տեղի ունեցավ հեղաշրջում։ Ես շատ բաներ չեմ բարձրաձայնել, որովհետև չեմ ուզել մարդկանց գցել հարվածների տակ։ Գորիսում, երբ Մանվել Գրիգորյանն ապրում էր հայտնի գեներալի տանը, ինչեր են տեղի ունեցել.   Գորիսում հարցրեք, ոնց են փողոցից աղջիկներ տարել այնտեղ, երբ հայրը գնացել է աղջկան բերելու, ոնց են նկուղ գցել, և ինֆարկտից մահացել է հայրը։Էջմիածնի փոխքաղաքապետը  պատմեց, թե ինչեր են կատարվում Էջմիածնում, թե ինչպես է գեներալ Մանվելն ամեն երեկո հեծանիվ քշել, որի ժամանակ իրեն ուղեկցել են հեծանվորդները, փողոցները փակվել են, ամեն խաչմերուկում երեխաները պետք է կանգնեին և գոռային՝ ուռա՜՝ իր անցնելու ժամանակ։ Բիլյարդանոցում բիլյարդի ձողը մտցրել է մեկի փորը, այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, որոնք հրապարակվել են, ոչ մի արձագանք չի եղել»։  

դիտվել է 94 անգամ
Լրահոս
«Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am