Ապրանքները յուրացնելու հարցում Մանվել Գրիգորյանին մեծապես օգնել է իր կինը. ուշագրավ մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն ուշագրավ մանրամասներ պատմեցին ԱԱԾ-ի կողմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին վերաբերող բացահայտումների մասին, թե ինչպես են նրա ամառանոցում հայտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված ծանրոցները, զինվորների համար նախատեսված պահածոները: Ըստ շրջանառվող լուրերի` ԵԿՄ-ն Արցախ առաջնագիծ է հասել ապրիլի 3-ի երեկոյան, երբ արդեն ավարտվել էր պատերազմը: Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ից 600-700 հոգու է իր հետ տարել Արցախ՝ առաջնագիծ: Սակայն նա փաստաթղթերում ցույց է տվել, թե իր հետ առաջնագիծ եկածների թիվն ավելի քան 2 հազար հոգի է: ՀՀ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ ղեկավարությունն էլ, ըստ գեներալի ներկայացրած ցուցակի, 2 հազար հոգու համար տվել է անհրաժեշտ իրեր տեւական ժամանակահատվածի համար: Բնականաբար, դրանք չեն սպառվել, եւ ավելացված պահածոները գեներալն իր հետ ետ է բերել: Ասում են՝ այս ապրանքները յուրացնելու հարցում գեներալին մեծապես օգնել է իր կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը: Պատահական չէ, որ երեկ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները հերթական փաստն են բացահայտել, այս անգամ՝ գեներալի տիկնոջ մասնակցությամբ: Չի բացառվում՝ Ամիրյանը եւս առաջիկայում ձերբակալվի: ՈՒ կստացվի, որ այս կոռուպցիոն հանցագործությանը մասնակից է եղել ոչ միայն գեներալ Մանվել Գրիգորյանը, այլեւ նրա կինը: Իսկ, ընդհանրապես, որպեսզի պարզ լինի, թե ով է Մանվել Գրիգորյանը, մեկ փոքր փաստ. ԱԺ նախագահի որոշմամբ` նրա համար արտոնություն է սահմանվել ունենալու բջջային ծառայողական հեռախոսահամար` չնայած այն հանգամանքին, որ գեներալը ոչ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ է, ոչ էլ միջխոհրդարանական պատվիրակության ղեկավար: ԱԺ-ում նրա հեռախոսային խոսակցությունների համար սահամանվել է ամսական լիմիտ՝ 20 հազար դրամ ՀՀ ներսում, 40 հազար դրամ էլ ռոումինգի ծառայություններից օգտվելու համար: Ասել է թե` նա չի զլացել բյուջեից ամսական լրացուցիչ 60 հազար դրամ ստանալ հեռախոսային խոսակցությունների համար այն դեպքում, երբ Գրիգորյանը պաշտոնապես հայտարարագրել էր 45 հազար դոլարի, 45 հազար եվրոյի եւ 313 մլն 647 հազար դրամի դրամական միջոց: ԱԱԾ-ն էլ նրա տանից հայտնաբերել էր 71.7 մլն դրամ, 80 հազար դոլար, 67.3 հազար եվրո»: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am