Նախկին իշանությունների կողմից ներկայացված և ԱԺ «Ելք», «Ծառուկյան» և Դաշնակցություն խմբակցությունների կողմից դրվատանքների արժանացած «Կուտակային կենսաթոշակների համակարգի» մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 78 կողմ, 2 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ։
Մինչև քվեարկությունը վարման կարգով ելույթ ունենալով՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօր ներկայացված նախագիծը որոշակիորեն մեղմում է ֆինանսական բեռը։«Քննարկելով մեր գործընկերների հետ՝ մենք կքվեարկենք կողմ՝ պայմանով, որ կառավարության հետ կշարունակենք քննարկումները պարտադիր կուտակային բաղադրիչը հանելու համար»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այսօր ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ հրատապ քայլ պետք է արվի, որից հետո քննարկումներըր շարունակվելու են։ «Պարտադիր կուտակայինի էջը փակված չէ, այդ իսկ պատճառով, քանի որ կա բարելավում, մենք կողմ ենք քվեարկելու», -հայտարարեց Մարությանը։
Դաշնակցության բոլոր անդամները ձեռնպահ էին։ «Մեր սկզբունքային դիրքորշումը հայտնել ենք՝ մենք այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև պարունակում է նախկինի հետ համեմատ բարելավում, բայց չի լուծում կարևորագույն հարցը՝ այն է պարտադիր բաղադրիչի վերացման հարցը։ Այն առաջացնում է լուրջ խնդիր, խաթարում է անձի սեփականության իրավունքը և ստիպում է այսօրվա սոցիալական հարցերը չլուծած, գումար թողնել հետագայի համար», - իրենց դիրքորոշումը ներկայացրեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
ՀՀԿ խմբակցությունը կողմ քվեարկեց առաջարկվող փոփոխություններին։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը