Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել.
«Հաշվի առնելով 19.06.2018թ-ին Ա. Վ.-ի վերաբերյալ քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հաղորդագրության առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե ենթադրյալ հանցագործություն կատարած անձին նախաքննական մարմին ներկայանալու ծանուցում չի ուղարկվել, հարկ ենք համարում հայտնել, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Վերը նշված անձի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է, և նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջների խստիվ պահպանմամբ»:
Ավելի վաղ ՀՔԾՆ-ն հայտնել էր, որ Ա. Վ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ` բռնության գործադրմամբ և զենքի սպառնալիքով մի խումբ անձանց հետ մարդուն առևանգելու համար:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը