Արամ Ասատրյանի փեսան՝ երգչի ավտոմեքենայի զավթման, հայրենիքից հեռանալու իրական պատճառների ու Մանվել Գրիգորյանի հետ հարաբերությունների մասին. aysor.am

ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված մի շարք մթերքների ու իրերի կողքին տեղ էին գտել նաև տարբեր մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ: Հաջորդող օրերին համացանցում լուսանկար հայտնվեց, որտեղ երգիչ Արամ Ասատրյանը նկարվել էր իր սպիտակ ավտոմեքենայի կողքին: Ըստ մեկնաբանությունների՝ Մ. Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում հայտնաբերված ավտոմեքենաներից մեկը հենց երգչին պատկանող փոխադրամիջոցն է, որը ժամանակին յուրացրել է կասկածյալի աթոռին հայտնված գեներալը: Արամ Ասատրյանի փեսան՝ ԱՄՆ-ում ճանաչված հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանն,   հերքեց տարածված խոսակցությունները՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Այն, թե իբր նրանից մեքենան պարտադրաբար վերցրել են և այլն, զուտ ասեկոսեներ են, նման բան իրականում տեղի չի ունեցել: Արամ Ասատրյանը, երբ ԱՄՆ էր տեղափոխվում, իր մեքենան վաճառել է, Մանվել Գրիգորյանի բարեկամներից մեկն էլ այն նորմալ գումարով գնել է: Արամն ու Մանվելը, ավտոմեքենայով պայմանավորված, հակասություն երբեք չեն ունեցել, դա հաստատ է: Ինչ վերաբերում է տեսանյութում տեղ գտած մեքենային, որքան ինքս եմ ուշադիր եղել, Արամի ավտոմեքենան չի, ուղղակի մարդիկ սպիտակ գույնին են խաբվել ու ասոցացրել: Մի ժամանակ էլ ասում էին, թե տունն են ձեռքից խլել, բայց քանի որ հիմա Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի հետ այդտեղ է բնակվում, այս խոսակցությունները մարեցին», – մանրամասնեց հաղորդավարը: Մինչ այսօր ժողովուրդը շարունակում է խոսել այն մասին, որ էջմիածնեցի երգիչը ժամանակին Մանվել Գրիգորյանի պատճառով էր լքել հայրենիքն ու ընտանիքի հետ հաստատվել Միացյալ Նահանգներում: Ոմանք նույնիսկ երգչի մահն են կապում գեներալի անվան հետ, սակայն, ըստ մեր զրուցակցի, ինչպես շատ հարցերում, Արամ Ասատրյան-Մանվել Գրիգորյան հարաբերությունները ևս ժողովուրդը ուռճացված է ներկայացնում: Իրականում, երկու համաքաղաքացիների միջև որևէ ընդգծված կոնֆլիկտ, առավել ևս,  թշնամություն չի եղել: «Նույնիսկ ավելին ասեմ, Մանվել Գրիգորյանն իրականում տխրել էր, երբ Արամ Ասատրյանը Հայաստանից եկավ ԱՄՆ: Այն, որ Արամ Ասատրյանը երկրից հիասթափություններով է հեռացել, իրականություն է, բայց միայն այդքանը… Նա այստեղից հրավեր է ունեցել, եկել է՝ տեսնելով, որ ժողովուրդն իրեն այստեղ ընդունում է, կամաց-կամաց ընտանիքով հավաքվել է այստեղ: 90 ականները մտաբերելով՝ պատկերը հստակ է դառնում, շատ էին գնացողները: Բայց մեկ է, տարիներ անց ինքը վերադարձավ Հայաստան, դա էր իր տունը: Ինքն ու Մանվելն իրականում ջերմ հարաբերություններ ունեին, փոխադարձ հարգանքով էին վերաբերվում, բայց արանքի մարդիկ շատ «մուտիտներ» են արել, խոսք տարել ու բերել՝ փորձելով միմյանց դեմ լարել: Մեկ ստացվել է, մեկ՝ չէ: Հիշում եմ, երբ Արամը ԱՄՆ տեղափոխվելուց հետո առաջին անգամ Հայաստան եկավ, դա գեներալի հրավերով էր՝ վերջինիս աղջկա հարսանիքին: Ինքս էլ ներկա եմ եղել: Չեք պատկերացնի՝ ինչ ընդունելություն էին կազմակերպել, ինչ պատվի ու հարգանքի արժանացրին: Ես ականատես չեղա, որ այդ մարդուն հալածեն, ճնշեն կամ գոնե մի քիչ կոպիտ խոսեն նրա հետ: Արամն այն մարդն էր, ով, նախ ինքը թույլ չէր տա, որ իր հետ կոպիտ խոսեին, և հետո՝ մեծ հարգանք ու համբավ էր վայելում…
Անդրադառնալով մահվան հանգամանքին՝ Արամ Ասատրյանն իր երիտասարդ տղային կորցնելուց հետո առողջական լուրջ խնդիրներ ունեցավ. սրտի պրոբլեմ ուներ, շաքար, բայց իր առողջությամբ զբաղվելու ժամանակ երբեք չէր ունենում, քանի որ անընդհատ շրջագայությունների, համերգների մեջ էր: Ընտանիքի անդամներով մշտապես իրեն հորդորում էինք դադար տալ գործունեությանն ու առողջությանն ուշադրություն դարձնել, բայց… Հասկանում եմ, որ մարդիկ Արամին սիրում են, բայց սխալ բաներ են խոսում, տենց բան չկա: Ինքս եմ տեսել, թե Մանվել Գրիգորյանն ինչպես էր լացում Արամ Ասատրյանի հուղարկավորության օրը: Բայց դե, Մանվելի ահ ու սարսափից Էջմիածին քաղաքում հեքիաթներ հորինվեցին՝ իբր Արամին երկրից լարեց, գլուխը կերավ և այլն», – պատմեց նա: Ամբողջությամբ՝ aysor.am

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am