«Վտանգի տակ է 600 հոգու աշխատատեղ». Նատիի բնակիչների նամակը Նիկոլ Փաշինյանին

«Վտանգի տակ է 600 հոգու աշխատատեղ, ջուրն են ընկնում արդեն իսկ կայուն բիզնես նախագծերը», Նատիի բնակիչների նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի շուրջ 120 բնակիչ նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին: Նրանք պահանջում են երաշխիք, որ իրենք, իրենց այգիները, անասունները, շրջապատող միջավայրը չեն վնասվի «ԱրմՕյլ» ընկերության կողմից ապօրինի կառուցվող նավթավերամշակման գործարանի գործունեության արդյունքում: Նամակում մասնավորապես ասված է. ««Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Արմօյլ» ընկերությունը Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում մինչև օրս առանց բնապահպանական փորձաքննության կառուցում է նավթավերամշակման գործարան: Նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով: «ԱրմՕյլ» ընկերությունը որևէ նախագիծ փորձաքննության չի ներկայացրել, հետևաբար, չունի բնապահպանական փորձաքննության եզրակացություն և շարունակում է ապօրինաբար մեր տների, գործարանների և այգիների կողքին կառուցել միջավայրի համար խիստ վտանգավոր օբյեկտ: Խնդրին դեռ անցած տարվանից տեղյակ է պահվել ՀՀ բնապահպանության նախարարությունը, խնդրին տեղյակ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, խնդրին տեղյակ է դատախազությունը, խնդրին տեղյակ է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Մարդու իրավունքների պաշտպանը, Քաղաքաշինական պետական տեսչությունը: …Մեր կողմից հասցեագրված նամակներն անարձագանք չեն մնում այն իմաստով, որ եթե ես եմ նամակի հեղինակը, այսինչ այսինչյանս, ապա պետք է ակնկալեմ, որ պետք է ինձ ահաբեկեն կամ վախեցնեն, որն արդեն իսկ մի քանի անգամ տեղի է ունեցել: Գործարանի կառուցման թույլտվություն որպես այդպիսին չկա ոչ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ոչ էլ առավել ևս ՀՀ բնապահպանության նախարարությունից: Ցանկանում ենք առանձնահատուկ նշել, որ հողատարածքի գյուղատնտեսական նշանակությունը փոխվել է առանց փորձաքննության: Կառուցվող գործարանը բնակավայրից տառացի 20 մետր է հեռու և քաղաքաշինական ոչ մի հիմնական նորմ պահպանված չէ: Այս մասին մենք տեղեկացրել ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, որից ստացել ենք նամակ այն մասին, որ իրենք տեղյակ չեն Նատի թաղամասում կառուցվող պայթունավտանգ գործարանի մասին: Նախարարությանը հասցեագրված նամակից 4 ամիս ավել է անցել, սակայն մենք պատասխան չունենք և անգամ չգիտենք` պահպանված են գործարանում հրդեհային անվտանգության նորմերը և այլևայլ չափորոշիչներ, թե` ոչ, գործարանի շահագործումը մեր կյանքին վտանգ սպառնում է, թե` ոչ: Մեր բազմաթիվ նամակների արդյունք է եղել միայն այն, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «ԱրմՕյլ» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Մեզ համար հարցն օրակարգային է, տարածքում են գտնվում էկո սննդամթերքի արտադրություններ, կաթնամթերքի «Անի» գործարանը, ընկույզի յուղ պատրաստող գործարանը իր ընկույզի այգիներով, չրեր արտադրող մեկ այլ գործարան ու կոնյակի ու սուրճի գործարաններ, անասնակերի գործարանը: Կոպիտ հաշվարկով վտանգի տակ է դրվում 600 հոգու աշխատատեղ, ջուրն ընկնում արդեն իսկ կայուն բիզնես նախագծերը: … Մենք` բնակիչներս, բազմիցս դեռ նախկին կառավարության օրոք հարյուրավոր նամակներով դիմել ենք պետական գերատեսչություններին, լրատվամիջոցներին` նրանց ուշադրությունը սևեռելով այս բնապահպանական աղետի վրա, բայց քանի որ մեղավորներն այս գործում շատ են, այն շարունակաբար անտեսվել է: Պարոն ժողովրդական վարչապետ Փաշինյան, մենք հավատացել ենք Ձեր արդարությանը, մի թողեք, որ Եղվարդ քաղաքի ղեկավար Նորիկ Սարգսյանը մեզ արհամարհի, ոտնահարելով մեր իրավունքները, մեր երեխաների առողջ միջավայրում ապրելու իրավունքը խլի: Նորիկ Սարգսյանը «ԱրմՕյլ» ՓԲԸ-ին 18 սեպտեմբերի 2015 թվականի N306 որոշմամբ Եղվարդ քաղաքի համայնքի վարչական տարածքում գտնվող 0.4906 քմ մակերոսով հողատարածքի նշանակությունը ապօրինաբար փոխել է արտադրական օբյեկտ կառուցելու համար` ոտնահարելով իմ և իմ թաղամասի բնակիչների իրավունքները: Պարոն վարչապետ, պահանջում ենք երաշխիք, որ մենք, մեր այգիները, անասունները, մեզ շրջապատող միջավայրը չի վնասվի այս անօրինական շինության գործածության հետևանքով: Միայն մեկ տարի անց հեղափոխության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»: Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործի համար հիմք է հանդիսացել այն, որ Եղվարդ համայնքի պաշտոնատար անձինք «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցապատման նպատակով թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող նորմատիվ իրավական ակտերով սահմանված համալիր փորձաքննության, գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կատարման անհրաժեշտությունը քողարկելու նպատակով համայնքի վարչական մարմնում պահվող քաղաքաշինական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ չարաշահումների բազմակողմանի քննությունն ապահովելու, կեղծիքներ թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am