Վիճաբանություն և կրակոցներ Գյումրիում. կա մեկ ձերբակալված

Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Խանջյան փողոցի 31 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում արձակվել է կրակոց և Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում հայտնաբերվել է 1987 թ. ծնված Մհեր Զ.-ի վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան` վթարված վիճակում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 10-ին, ժամը 19.30-ին,1976 թ. ծնված Տիգրան Փ.-ն «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 31 հասցեի դիմաց հարվածել է 1985 թ. ծնված Պատվական Զ.-ի «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ 1964 թ. ծնված Ժորա Գ.-ին պատկանող «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենային, որից հետո շարժվելով առաջ՝ հարվածել է Մհեր Զ.-ի վարած «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենային, որի ընթացքում 1990 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ն ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 13.45-ին, Անդրանիկ Ղ.-ն կամավոր ներկայացել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի, առանց խզակոթի ինքնաձիգը` դատարկ պահունակով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Տիգրան Փ.-ն, Պատվական Զ.-ն, Ժորա Գ.-ն, Մհեր Զ.-ն, Անդրանիկ Ղ.-ն ավտոմեքենաներով հանդերձ ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն: Անդրանիկ Ղ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am