Խոսքի ազատության պաշտպան լրատվական կազմակերպությունները պետք է արտահայտվեն. hraparak.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախօրեին իր ֆեյսբուքյան էջում հեռուստաընկերությունների մասին գրառում էր արել, մասնավորապես նշելով․ «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»։ Այս գրառումը մեծ արձագանք գտավ թե սոցցանցերում, թե մամուլում, վարչապետի խոսքերի պոտենցիալ հասցեատեր ճանաչվեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Երկրի շաբաթը» հաղորդումը, որի ընթացքում հեռուստամեկնաբան, լուրերի խմբագիր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է Էջմիածնի դեպքերին, Մանվել Գրիգորյանին, ինչպես նաեւ «Սասնա ծռերին» եւ զուգահեռներ անցկացրել։ Նա նաեւ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի լուսանկարը եւ արել հետեւյալ գրառումը․ «Աբսուրդի թատրոն Հայաստանում։ Ոստիկաննների զենքը խլած (այդ ընթացքում երկու ոստիկան արդեն վիրավորած, որոնցից մեկը՝ գնդապետ Վարոսյանը արնաքամ մահացավ նրանց աչքի առաջ) խմբի անդամ եւ ոստիկանական խլված զենքով լուսանկարված Հովհաննես Հարությունյանը եւ (ետեւի պլանում) սիսիանցի Սեթոն այս շաբաթ ազատ արձակվեցին։ Իսկ Էջմիածնեցի գեներալ Մանվելին (Հայրենիք պաշտպանած, բայց՝ ոչ պակաս հանցանքներ գործած) ձերբակալեցին։ ԴՈՒՔ ԳԻ՞Ժ եք, թե՞ ՀՈՂ տվող»։ Թե ինչպես է գնահատում վարչապետի գրառումը, համաձայն է նրա հնչեցրած մտքերին, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Բայց ես ի՞նչ կապ ունեմ վարչապետի բնորոշման հետ, թող վարչապետը պարզաբանի այդ հաղորդման համա՞ր է գրել, թե՞ այլ պատճառով։ Ամեն դեպքում ես չգիտեմ ինչ պատճառով է գրել։ Ինչ վերաբերում է ընդհանուր «Երկրի շաբաթը» իմ հաղորդմանը, ապա ես տարիներ շարունակ երբեք չեմ խուսափել իմ մտածումները, դիտողությունները եւ ճշմարտությունն ասել։ Տարիներ առաջ Լիսկա եմ քննադատել, գեներալ սեյրանների ու մանվելների ապրիլյան դեպքերի ժամանակ Ստեփանակերտում թիկնազորներով ման գալն եմ քննադատել ու այն, ինչ գտնում եմ ճիշտ, շարունակում եմ դրա մասին խոսել»,-ասաց նա ու ի պատասխան նշեց, որ ամենեւին այդ գրառումը չի կապում իր հաղորդաշարի հետ, բայց մի վերապահում ունի վարչապետի՝ «հակապետական» բնորոշման հետ կապված, որովհետեւ․ «Կարող է կառավարություն քննադատող որեւէ լրատվամիջոց կամ հեռուստաընկերություն լինի, բայց հակապետականը շատ վտանգավոր ձեւակերպում է եւ կարծում եմ խոսքի ազատության պաշտպան լրատվական կազմակերպությունները, որոնք արդեն մի քանի ժամ է որեւէ բան չեն ասել, պետք է այդ մասին արտահայտվեն»։  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am