Հրանտ Թոխատյան. «Ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը չի իմացել»

Հրապարակ օրաթերթը գրում է. ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանի համար էլ անհնար է երկու բառով խոսել կատարվածի մասին։ «Գիտե՞ք ինչ, հա, շոկի մեջ կարող են լինել բոլորը։ Բայց ես չեմ կարծում, որ դա շատ մեծ բացահայտում էր բոլորի համար, էնպես չէր, որ իրենից անսպասելի էր։ Հա, միգուցե դա էր անսպասելի։ Այսինքն՝ էն շոկային մասը, որը որ տեսանք։ Բայց, միեւնույն է, ինքը կար, որ իր վրա ինչ-որ օրինակներ էին բերում, երեխաներին ինչ-որ բաներ էր ծառայում եւ այլն։ Դուք պատկերացնո՞ւմ եք էն երեխաների վիճակը, որ հիմա իրենց նամակները տեսնում են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ դժվար է էդ երեխային համոզել, որ ընդհանուր էդպես չէ, սա մասնավոր դեպք է, որ, միեւնույն է, դու արա, քո երկիրն է»,- ասաց Հրանտ Թոխատյանը։ – Պարոն Թոխատյան, կարծում եք միայնա՞կ է այդ ամենն իրագործել Մանվել Գրիգորյանը։ Ովքե՞ր կարող էին մասնակից լինել, իմանալ… Շատերը, գիտե՞ք, հիմա դժվար է ասել՝ ովքեր կարող էին իմանալ։ -Օրինակ՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր տեղյակ լինել այդ ամենից։ -Ես կարծում եմ կամ ուզում եմ գոնե կարծել, որ էն գողոնը, որը մենք տեսանք, այսինքն՝ այն, ինչը որ ամենաշոկայինն էր, ուզում եմ հույս ունենալ, որ չի իմացել։ Իսկ ընդհանրապես, իր էության եւ իր տեսակի մասին որ տեղյակ չլիներ, չեմ կարծում, ո՞նց կարար տեղյակ չլիներ, ավելի շատ մարդկանց հետ էր շփվում։ – Որպես մտավորական՝ ուզում եմ մթնոլորտը գնահատեք։ Մենք տարիներ շարունակ նախորդ իշխանությունների օրոք գրում էինք, ասում էին՝ չկան փաստեր։ Հիմա փաստերը հայտնաբերվեցին, սա ինչպե՞ս մեկնաբանենք, այսինքն՝ ինչ-որ մեկն այդ կամքը ցուցաբերեց, ու գտա՞ն փաստերը։ Այո, մտածելակերպ փոխվեց։ Եկավ էն սերունդը, որի մասին երկար տարիներ բոլորս խոսում էինք։ 25 տարի բեմի վրա, ներկայացումների մեջ ես դրա մասին էի խոսում, որ պետք է գա նոր սերունդը՝ ուրիշ մտածելակերպով, մերը հին է, փոխկապակցվածություն կար։ – Կկարողանա՞ն մինչեւ վերջ գնալ նոր իշխանությունները, եւ արդյոք այս շղթան վտանգավոր մի եզրագծի չի՞ հասնի։ Բնականաբար, վտանգավոր է։ Գիտե՞ք ինչ, եթե եկանք-հասանք էս օրվան, ուրեմն ես կարծում եմ, որ էդ ցանկությունն էնքան մեծ է, որ իրենք կգնան դեպի առաջ, այսինքն՝ էդ բացահայտումները կտանեն մինչեւ վերջ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am