հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 30 շենքի դիմաց բախվել են Կապանի բնակիչ՝ 27-ամյա Մհեր Կ.-ի վարած Opel մակնիշի 92 OQ 200 համարանիշի և Իրանի Իսլամական Հանրապոտության քաղաքացի Զեյնոլաբեդին Ալի Ռեզա Շահ Հոսեյնիի վարած Volvo մակնիշի 29 A 659-10 համարանիշի 29 A 660-10 համարանիշի կցորդիչով ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Մհեր Կ.-ն բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Volkswagen Passat մակնիշի 13 ՍԼ 183 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Մհեր Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Վարդանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Volkswagen Passat-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է վարորդներից Մհեր Կ.-ն. ով բախվել է Volvo-ին, այնուհետև Volkswagen-ին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մհեր Կ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը