Բրյուսովի անվան համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում տեղի ունեցած յուրացումներին առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։ 2017 թվականի փետրվարին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նյութեր են ստացվել «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նյութական միջոցների պակասորդի վերաբերյալ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակությանը ՊՈԱԿ-ի պահեստապետի առնչության վերաբերյալ։ Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Հ. Գալստյանը, աշխատելով «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` որպես կենտրոնական պահեստի պահեստապետ, հանդիսացել է նյութական պատասխանատու անձ։ 2012թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 23-ը Հ.Գալստյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստ ստացված և համալսարանի՝ իրեն հանձնված գույքային ընդհանուր ֆոնդից առանց համապատասխան ձևակերպման, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքներ: Պարզվել է նաև, որ կենտրոնական պահեստում գոյացած ապրանքանյութական արժեքների պակասորդը թաքցնելու նպատակով, ըստ քննության տվյալների, Հ.Գալստյանը 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2014թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում կենտրոնական պահեստից ապրանքանյութական արժեքների ստացման պահանջագրերում բաց թողնվող ապրանքների սյունակներում ձեռագիր եղանակով փոփոխել է ելքագրված գրենական և տնտեսական ապրանքների քանակը և տեսակը, որից հետո կեղծված պահանջագրերը ներկայացրել հաշվապահություն: Ձեռագիր ուղղումների արդյունքում արտացոլված կեղծ տեղեկությունները մուտքագրվել են «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվապահական հաշվառման ՀԾ ծրագիր, ինչի արդյունքում հափշտակված 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքների մի մասի պակասորդը՝ 5.114.433 դրամ գումարի չափով, քողարկվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի «Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի պահեստի պահեստապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակություններին այլ անձանց հնարավոր առնչության վերաբերյալ։ Բացի այդ, չարաշահումներ են հայտնաբերվել նաև ՊՈԱԿ-ի տպարանում և ՊՈԱԿ-ին պատկանող Ծաղկաձորի հանգստյան տանը: Հ. Գալստյանի մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործն ուղարկվել դատարան։ Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am