«Բոլորդ գիտեք, թե ինչ առիթով ենք այսօրվա նիստը հրավիրել, տեղյակ եք երեկվա ու նախորդ օրվա իրադարձություններին, երբ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում խուզարկություն է տեղի ունեցել», - Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մանվել Գրիգորյանի հետ կատարված միջադեպին:
«Առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ գործ ունենք 3-րդ հանրապետության ամենմեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ:Սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները ցնցող, շոկային են հայ հանրության համար, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԱԾ տնօրենին ու նրան խնդրել եմ շնորհակալության խոսքեր փոխանցել ԱԱԾ այն աշխատակիցներին, ովքեր մշակել են այս օպերացիան ու իրացրել», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, որ այս գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել ու դրան նախորդել է ծավալուն աշխատանք:
«Մենք որոշակի խնդիրներ ու օրակարգ ենք ձևակերպել, որը վերաբերում է իրավապահ համակարգի փոխգործակցության խնդիրներին, առաջիկա օրերին խորհդրակցություն կհրավիրեմ այս թեմայով:Հույս ունեմ,որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով:Այս գործով բոլոր մասնակցիները պետք է բավահայտվեն ու պատասխանատության կանչվեն՝ անկախ կոչումներից, որևէ արգելանք ու խոչընդոտ չկա ու չի կարող լինել, կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը