Մեղադրանք է առաջադրվել՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում տեղի ունեցած յուրացումներին առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։ 2017 թվականի փետրվարին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նյութեր են ստացվել «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նյութական միջոցների պակասորդի վերաբերյալ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակությանը ՊՈԱԿ-ի պահեստապետի առնչության վերաբերյալ։

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Հ. Գալստյանը, աշխատելով «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` որպես կենտրոնական պահեստի պահեստապետ, հանդիսացել է նյութական պատասխանատու անձ։ 2012թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 23-ը Հ.Գալստյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստ ստացված և համալսարանի՝ իրեն հանձնված գույքային ընդհանուր ֆոնդից առանց համապատասխան ձևակերպման, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքներ:
Պարզվել է նաև, որ կենտրոնական պահեստում գոյացած ապրանքանյութական արժեքների պակասորդը թաքցնելու նպատակով, ըստ քննության տվյալների, Հ.Գալստյանը 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2014թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում կենտրոնական պահեստից ապրանքանյութական արժեքների ստացման պահանջագրերում բաց թողնվող ապրանքների սյունակներում ձեռագիր եղանակով փոփոխել է ելքագրված գրենական և տնտեսական ապրանքների քանակը և տեսակը, որից հետո կեղծված պահանջագրերը ներկայացրել հաշվապահություն: Ձեռագիր ուղղումների արդյունքում արտացոլված կեղծ տեղեկությունները մուտքագրվել են «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվապահական հաշվառման ՀԾ ծրագիր, ինչի արդյունքում հափշտակված 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքների մի մասի պակասորդը՝ 5.114.433 դրամ գումարի չափով, քողարկվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի «Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի պահեստի պահեստապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակություններին այլ անձանց հնարավոր առնչության վերաբերյալ։ Բացի այդ, չարաշահումներ են հայտնաբերվել նաև ՊՈԱԿ-ի տպարանում և ՊՈԱԿ-ին պատկանող Ծաղկաձորի հանգստյան տանը: Հ.Գալստյանի մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործն ուղարկվել դատարան։ Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են Ինչպիսի եղանակ է սպասվում Ալիևը որոշել է նոր հեքիաթ հնարել պատերազմի սանձազերծման մասին․ Տաթև Հայրապետյան Հայտնի են վերջնական ցուցակները «Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am