Այսօր ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Սմբատ Դաղբաշյանը ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնից։ Այս պաշտոնում նշանակվել է Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Սմբատ Դաղբաշյանը 2003 թվականից զբաղեցնում էր գլխավոր արյունաբանի պաշտոնը։ Սմբատ Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել ՀՀ ԱՆ Պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, որի տնօրեն նա նշանակվել է 2001 թվականին։
Սմբատ Դաղբաշյանը նաեւ հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ, ԵԿՄ վարչության անդամ, ինչպես նաեւ «Առողջապահության Կազմակերպիչների Միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը