Ձեզ մտահոգիչ չի՞ թվում Էջմիածինն իրար խառնած երկու կլանների առճակատումը: Թե՞ այնտեղ ՛՛գող-միլիցա՛՛ են խաղում

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն Արմեն Աշոտյանի գրառման տակ թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Բռավո, պարոն Armen Ashotyan, պետք է ենթադրել, որ մոտիկից ծանոթ եք գեներալի ձերբակալության առիթ հանդիսացած բոլոր նյութերին: Լավ է, որ այսպես արագ արձագանքել եք: Լիսկան էլ հո ԱԺ պատգամավոր չէր, երբ Բուդաղյանի սպանությունն իրականացրեց և զենք-զինամթերքի իր պահեստի մի մասը հասցվեց ցուցադրել: ՀՀ բոլոր մարզպետները մարզպետաց մարզպետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ նրան առան իրենց տաքուկ թևի տակ: Եվ նրա նկատմամբ ՛՛քաղաքական հետապնդում՛՛ չիրականացվեց, ՛՛քաղաքական դրդապատճառներ՛՛ չտեսաք, մարդն էլ անմեղ մաքուր շարունակում է վերահսկել իր զենք-զինամթերքը: ԱԺ-ն չառարկեց մարտի 23-ին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի ձերբակալության դեմ: Նրանք անզեն մարդիկ էին, մարդ չէին սպանել, գուցե այստե՞ղ է խտրականության հիմքը: Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ձեզ մտահոգիչ չի՞ թվում Էջմիածինն իրար խառնած երկու կլանների առճակատումը: Թե՞ այնտեղ ՛՛գող-միլիցա՛՛ են խաղում: Ախ, հարգելի պարոն Armen Ashotyan, մի շտապեք Ձեր ինտելեկտը ծախսել այս հանցագործների վրա, այն Ձեզ դեռ շատ է պետք գալու: Հիշում եմ, երբ Ձեր կուսակցությունը Գագիկ Ծառուկյանին ՛՛դոդացնում էր՛՛, մի փոքրիկ շարժ էի գրել, որում այսօրվա հերոս գեներալը Ձեր մոտ էր պաշտպանություն փնտրում, և Դուք, ըստ իմ շարժի, նրան հանգստացնում էիք՝ ասելով, որ թող հանգիստ լինի, քանի դեռ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, միայն բիզնեսով է զբաղվում, նրան ոչինչ չի սպառնում: Հիմա Դուք իրականություն եք դարձնում իմ երևակայությունը: Մի առիթով այն գտնեմ՝ Ձեզ կուղարկեմ»:

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am