Հունիսի 16-ին՝ ժամը 21:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի և Սողոմոն Տարոնցու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Renault» մակնիշի (վարորդը՝ Մ. Մ., ծնված 1960 թ.) և «Nissan Teana» մակնիշի (վարորդը՝ Վ. Գ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ. Մ.-ն և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. Մ.-ն (ծնված 1987 թ.) և Գ. Ս.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Մ.-ն և Գ. Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը