Հայաստանում չկան ցիվիլ սպառողներ

«ԱՄՆ նախագահներից Ջոն Քենեդին առաջին անգամ 1961 թվականին ասաց, որ սպառողները հանդիսանում են ամենամեծ թիրախ-խումբը, որոնց համար հարկավոր է հատուկ իրավական նորմեր մշակել: Դրանից հետո 8 հիմնական թեզեր մշակվեցին, որոնք պետք է կիրառվեն սպառողների իրավունքները պաշտպանելու համար: Դրանք են անվտանգության իրավունք, տեղեկատվություն ստանալու իրավունք, հիմնական կարիքները բավարարելու իրավունք, ընտրության իրավունք, լսված լինելու իրավունք, սպառողական կրթություն ստանալու իրավունք, վնասների փոխհատուցման և առողջ լինելու իրավունք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Մելիտա Հակոբյանը նշում է, որ Հայաստանում չկան ցիվիլ սպառողներ, քանի որ այստեղ սպառողների իրավունքները չի բացատրվում ինչպես հարկն է.« Եթե մարդը սպառողական տեսակետից կիրթ չէ և չունի սպառողական կրթություն, ապա նա չի կարող իր իրավունքները պաշտպանել: Հայաստանում դատարան դիմող ոչ մի սպառող չի կարողանում դատը շահել»: Սպառողների իրավունքների պաշտպանը ընդգծեց, որ իրենց կազմակերպությունը չի կարող շարունակ կանգնել սպառողի կողքին և պաշտպանել, քանի որ յուրաքանչյուր սպառող ինքը պետք է գիտակցի իր իրավունքները: «Մենք չպետք է ունենանք ստրկական հոգեբանություն, որ մեզ ինչ մատուցեն՝ մենք դա ստանանք, այլ իմանանք, որ սպառողը ամբողջ աշխարհում համարվում է շուկայի թագավորը: Սպառողը վճարում է և պետք  է պահանջի: Կգա ժամանակ, որ Հայաստանում էլ այդպես կլինի»,-ընդգծեց Մելիտա Հակոբյանը: Բանախոսը բացատրեց, թե որ դեպքում է հնարավոր վերադարձնել արդեն գնված հագուստը: Ասոցիացիայի փոխնախագահ, մարքեթինգի և մոնիթորինգային հետազոտությունների պատասխանատու Ռուբեն Հայթյանն էլ տեղեկացրեց, որ շնորհիվ իրենց ծավալած պայքարի ֆոլաթթվով  հացամթերքի հարստացման ծրագիրը որոշ ժամանակ ԱԺ օրակարգում չի ընդգրկվի: Աստղիկ Ավագյան  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am