Ինքնասպան եղած զինվորի խոսքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Տավուշի մարզում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա զինծառայող Կամո Մարտիրոսյանին գտել են մահացած: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան եղած Կամո Մարտիրոսյանը բանակ էր զորակոչվել 2014 թվականի աշնանը եւ նրա ծառայությանը մնացել էր ընդամենը 8 ամիս, սակայն անհասկանալի պատճառներով տղային գտել են ինքնասպան եղած: 2015 թվականի դեկտեմբերի 5-ին հեռարձակված «Զինուժ» հաղորդումը ներկայացրել է Տավուշի մարզում N զորամասի դիրքերում ծառայությունը իրականացնող զինվորների քաջությունը, եւ հաղորդման հերոսն էլ եղել էր հենց մարտի 14-ին ինքնասպան եղած Կամո Մարտիրոսյանը: Պարզվում է, որ Կամո Մարտիրոսյանը նռնականետորդ է եղել եւ որպես օրինակելի զինվոր հաղորդման ընթացքում պատմել է իր ծառայության մասին. «Արդեն 5-րդ մարտական հերթափոխին եմ մասնակցում եւ ամեն անգամ մարտական հերթափոխի ժամանակ մեջիցս անհետացել է վախի զգացողությունը, բանակային ընկերներիս հետ կարծես ախպերներ եք, ու այդ ընկերությունը լինելու է ընդմիշտ: Իսկ թշնամին թող իմանա, որ մենք ամուր կանգնած ենք եւ հարկ եղած դեպքում այնպիսի հարված կարող ենք տալ նրանց, որ դարերով չի մոռանա հայ զինվորի ուժը»: Ցավոք, օրինակելի զինվոր Կամո Մարտիրոսյանը մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվում է մարտական դիրքում կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ՊՆ N զորամասի  հրամանատար Սողոմոն Խաչատրյանի հետ: -Պարո՛ն Խաչատրյան, արդյո՞ք օրինակելի զինվորը, որի մասին անգամ հաղորդում է նկարահանվել, կարող էր գնալ ինքնասպանության: -Իմ զորամասի զինվորն է, բայց այս պահին ոչ ոք չի կարող ասել, որ նա ինքնասպանություն է գործել: -Այսինքն՝ պատահակա՞ն է եղել դեպքը, թե կրակել են նրա վրա: -Չեմ կարող ասել, դա քննիչների աշխատանքն է: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am