Վարդենիսում կրքերը թեժանում են. ոստիկանապետից պատիվ են պահանջում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Երեւանի Հյուսիսային ավտոկայանում ազատամարտիկի որդուն դաժան ծեծի ենթարկելու գործով կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդենիս քաղաքի բնակիչները հանդիպել են  ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի հետ եւ պատիվ պահանջել նրանից: Ինչպես արդեն գրել էինք՝ մարտի 13-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Քաղաքում մեծ ճանաչում ունեցող Խչեյանները եւ ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթեւեկությանը, քանի որ երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Ֆառի՝ Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արման Խչեյանին: Բանն այն է, որ Արման Խչեյանը Երեւան-Վարդենիս եւ հակառակ ուղղություններով տաքսի է վարում, ինչն էլ Ֆառի թիկնապահների զայրույթի պատճառն է դարձել: Ասել է, թե ազատամարտիկի որդին նրանցից ուղեւոր է խլում: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ: -Պարո՛ն Ղամբարյան, տեղյակ չլինելով, թե ինչ միջադեպ է եղել Երեւանի Հյուսիսային ավտոկայանում, Ձեր վերադասներին սուտ տեղեկություններ եք զեկուցել, ինչո՞ւ: -Դուք սխալ եք այդ տեղեկությունը հրապարակել, իսկ ինչ հարց ունեք, դիմեք մեր լրատվական վարչություն: -Ինչպե՞ս թե սխալ: Այդ դեպքում կբացատրե՞ք, ոստիկանության առավել բարձր ատյաններում ինչպե՞ս է տեղեկություն հասել, թե լուրջ բան չկա, «հարբեցողի» թեմա է: -Դուք սխալ տեղեկություն եք հրապարակել, մթամ ես ասել եմ՝ հարբեցող է: Չկա տենց բան: -Դուք դեպքի օրը Վարդենիս քաղաքում չեք եղել: -Դա ինչ կապ ունի: -Չլինելով դեպքի վայրում՝ ումի՞ց եք տվյալներ ստացել կատարվածի մասին: Դուք իրավիճակին, կարծես թե, ճիշտ գնահատական չեք տվել»: Հարցազրուցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am