Որտե՞ղից է սկսելու Պուտինը, ինչ են մտածում Հայաստանում

«Ժամանակ» թերթը գրում է. «Սիրիայից Ռուսաստանի զինուժի դուրսբերման մասին Պուտինի հրամանը, անկասկած, միջազգային լրահոսի առաջնային նշանակության իրադարձություն է: Ում համար էր այն անսպասելի, իսկ ում համար էր այդ իրադարձությունը միանգամայն սպասված՝ դժվար է ասել, սակայն, բնականաբար, առավել կարեւոր է այն, թե ում համար ինչ հետեւանք է ունենալու այդ զարգացումը: Խնդիրը ոչ այնքան բուն ռուսական զինուժի ներկա-բացական է, որքան այն պատճառները եւ մոտիվները, որոնք բերել են Պուտինի նման որոշման: Այսինքն՝ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ շրջանակ է ներառում այդ որոշումը՝ այն զուտ ռուսական մենեջմե՞նթ է, երբ ՌԴ իշխանությունը նպատակահարմար է գտնում թեթեւացնել սիրիական ծախսերը, որոնք առանց այդ էլ դժվարին տնտեսական վիճակում հայտնված ՌԴ-ի համար ծանր բեռ են, թե՞ միջազգային պայմանավորվածությունների եւ գործընթացների արդյունք, փոխզիջում Միացյալ Նահանգների հետ: Ի՞նչ ազդեցություն է ունենալու Ռուսաստանի զինուժի դուրսբերումը Սիրիայի իրադարձությունների վրա, թուրք-ռուսական հարաբերության վրա, որը սկսեց սրվել հենց սիրիական թատերաբեմում ՌԴ զինուժի հայտնվելուց հետո: Հայաստանի համար գերկարեւոր է, թե ինչ ազդեցություն կունենա նոր զարգացումը սիրիահայության վրա, որ մոտ երկու տասնյակ հազարի չափ դեռեւս շարունակում է գտնվել Սիրիայում: Միաժամանակ, Հայաստանի համար ոչ պակաս կարեւոր հարց է եւ այն, թե արդյոք Պուտինը զինուժը Սիրիայից դուրս է բերում, այսպես ասած, վերախմբավորելու եւ այլ տեղում կիրառելո՞ւ համար: Առավել եւս, որ վերջին շրջանում Ռուսաստանը սկսել է մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում իր ռազմական ներկայությանը, միաժամանակ տագնապալի ակնարկներ են լինում ռուս-թուրքական կոնֆլիկտի կովկասյան ուղղությամբ ծավալման հեռանկարների մասին: Վերջին հաշվով հետաքրքրական էր, որ Ռուսաստանը Սիրիա մտավ Ուկրաինայից ըստ էության դուրս գալով, եւ քանի որ այժմ դուրս է գալիս Սիրիայից, փորձագիտական հանրության մեծ մասը իրավացիորեն, թեկուզ կեսկատակ-կեսլուրջ, հարցնում է՝ այս անգա՞մ ուր է պատրաստվում մտնել Պուտինը: Մեկ այլ հետաքրքրական հարց է եւ այն, թե արդյոք Սերժ Սարգսյանը սիրիական ուղղությամբ Պուտինի մտադրությունների մասին գիտե՞ր կամ կռահո՞ւմ էր որեւէ բան, երբ մարտի 10-ին Մոսկվայում նրա հետ հանդիպմանը հատուկ ընդգծեց Սիրիայում Ռուսաստանի գործողություններին անվերապահորեն աջակցելու մասին: Սարգսյանը գիտե՞ր, որ Պուտինը մի քանի օր անց պատրաստվում էր ըստ էության դադարեցնել գործողությունները Սիրիայում: Հարցերն իսկապես շատ են, որոնց պատասխանների զգալի մասն, իհարկե, կտա միայն ժամանակը, իրադարձությունների հետագա զարգացումը: Ավելորդ է ասել, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենաանկանխատեսելի զարգացումներին, կամ ավելի շուտ՝ Հայաստանի համար չպետք է լինի անկանխատեսելի զարգացում, անակնկալ զարգացում: Հայաստանն իրավունք չունի իրեն թույլ տալ անակնկալի գալու «ճոխություն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am