Ինչով են զբաղվում հայ պաշտոնյաների կանայք. լուսանկարներ

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք նրանց մասնագիտությունը, աշխատանքային գործունեությունն ու հայտարարագրած ունեցվածքը։ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյան. 2 Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում: Ավարտելով Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը` Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:Հայաստան տեղափոխվելուց հետո չի աշխատել: Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը բարեգործական աշխատանք է ծավալում արվեստի եւ առողջապահության ոլորտներում: Ռիտա Սարգսյանը հանդիսանում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ինչպես նաև` «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ: photo ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի մասին տեղեկությունները շատ քիչ են։ Միակ տվյալը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նրա կողմից հայտարարագրած ունեցվածքն է, որը միլիոնների է հասնում։ Ջուլիետտա Աբրահամյանը հայտարարագրել է 210 մլն դրամ, 2 մլն 670 հազար դոլար։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 45 մլն դրամ։ գալուստ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կինը Ժաննա Աղաբաբյանն է։ Վերջինս Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է։ Տիկին Աղաբաբյանի հայտարարագրում նշված է, որ ունի 123 մլն 433 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմում է 27 մլն 615 հազար դրամ։ lili ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կինը Լիլիթ Դավթյանն է։ Նա ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը։ Լիլիթ Դավթյանը ղեկավարում է Henaran.am կայքն ու համանուն մամուլի ակումբը։ Լիլիթ Շարմազանովը հայտարարագրել է 4 մլն 907 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 907 հազար դրամ։   12805809_617634058389861_3009032674635855127_n ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, մասնագիտությամբ բժիշկ ստոմատոլոգ է։ 2012թվականից զբաղեցնում է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդականի պաշտոնը: Նույն թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական: Նա նաեւ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահն է։ 947097_996810700364709_2586328887647345233_n Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կինը Գոհար Սարգսյանն է։ Վերջինս բազմազավակ մայր է. նրանք ունեն վեց զավակ։ Գոհար Սարգսյանը որեւէ տեղ չի աշխատում։ Նա հայտարարագրել է 50 մլն դրամ։ big_1453355591_9649009 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կինը Մարինե Պետրոսյանն է, ով մասնագիտությամբ բժշկուհի է։ Մարինե Ասատրյանը հայտարարագրել է 3  մլն դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 2 մլն դրամ։ big_1427448569_9536032 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կինը՝ Ելենա Ամիրխանյանը, եւս մասնագիտությամբ բժիշկ է։Նա ավարտել է Ամերիկյան համալսարանը, աշխատում է որպես առողջապահության ոլորտի կազմակերպիչ: Ելենա Ամիրխանյանը հայտարարագրել է հինգ մլն դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 10 մլն 605 հազար դրամ։ Ի դեպ, Ելենա Ամիրխանյանը 2006 թվականից զբաղեցնում էր առողջապահության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը։ Արմեն Մուրադյանը պատմում է, որ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հրամանը կնոջը՝ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատելուն էր վերաբերում: jak-shirak-878x450 ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կինը Նատալիա Նալբանդյանն է։ Նատալիա Նալբանդյանն արդեն երկար տարիներ է ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում։ Նա «Բարի գալուստ Հայաստան-» դիվանագետների կանանց ասոցիացիայի նախագահն է: Նատալիա Նալբդանյանի հայտարարագրում նշված է, որ ունի 21.700 եվրո։ բեգլարյան ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կինը Նունե Նիկոլյանն է։ Նունե Նիկոլյանը բավականին մեծ ունեցվածքի տեր է։ Նրա հայտարարագրում նշված է, որ ունի 39 մլն դրամ եւ 3 մլն 70 հազար ԱՄն դոլար։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 47 մլն 450 հազար դրամ։   11150623_447460332087090_7167200723171237753_n ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կինը Սուսաննա Գասպարյանն է։ Նա Վլադիմիր Գասպարյանին պարգեւել է դուստր եւ որդի։ Սուսաննա Գասպարյանը հայտարարագրել է  30 մլն դրամ, 18 հազար ԱՄն դոլար,  24 հազար եվրո։ Նրա տարեկան եկամուտը կազմում է  3մլն  309 հազար դրամ։ աա3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանի կինը Գոհար Սարգսյանն է։ Նա ավարտել է Լենինգրադի Պետական համալսարանը։ Երկար տարիներ Իսպանիայում դասավանդել է ռուսաց լեզու։ Նա շուրջ  քսանհինգ տարի դասավանդել է  տարբեր համալսարաններում։ Ավարտել է նաեւ Լաս Պալմասի համալսարանի ասպիրանտուրան: Հանդիսանում է  «Ռուսաց լեզուն իսպանախոսների համար» դասագրքի հեղինակն  է: Նա զբաղվել է նաեւ  թարգմանչական աշխատանքով։ 10881734_656056501170464_4939514735553538071_n ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինը՝ Սեդա Հակոբյանը, Աջափնյակ համայնքի թիվ 156 մանկապարտեզի վարիչն է։ Նա հայտարագրել է 24մլն 900 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմում է 969 հազար դրամ։ 5392_b Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանի կինը Մարիաննա Ղազարյանն է։ Նա ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, աշխատել նորաձեւության կենտրոնում։  

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am