Սիրիայում ռազմական հանցագործություններ իրականացնողների նկատմամբ քրեական գործերը պիտի հարուցվեն դեռեւս մինչեւ այդ երկրում ռազմական հակամարտության ավարտը:
Այդ մասին Ժնեւում հայտնել է Սիրիայում իրադարձությունների հետաքննության ՄԱԿ-ի Միջազգային հանձնաժողովի ղեկավար Պաուլու Սերջիու Պինեյրուն: Նա կարծում է, որ մեղավորներին քրեական հետապնդման ենթարկելու համար խաղաղության համաձայնագրի սպասելու կարիք չկա:
Պաուլու Սերջիու Պինեյրուն նաեւ նշել է Սիրիայում բռնության մակարդակի «էական նվազումը»: Նրա խոսքով, փետրվարի 27-ին կառավարական զորքի եւ ընդդիմության հայտարարած զինադադարը հիմնականում պահպանվում է, հայտնում է DW-ն:
Միաժամանակ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը միաձայն որոշում է կայացրել Սիրիայում եւ Իրաքում կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ԻՊ ահաբեկչական խմբավորման հանցագործությունների մասին: Կոնգրեսականները ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կառվարությանը կոչ են արել քրիստոնյաների, եզդիների եւ այլ փոքրամասնությունների հանդեպ հանցավոր գործողությունները համարել «ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ եւ ցեղասպանություն»:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը