Փաշինյանը Կարեն Կարապետյանի ձեռքով կրակից շագանակներ է հանում

Երեկ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված բարեգործության մասին նոր օրենքը Ազգային ժողովում ոտքի էր հանել Ծառուկյան խմբակցության պատգամավորներին։ Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել Բարեգործության մասին օրենքում՝ սահմանափակելով այդ գործունեությունը։ Օրենքով նախատեսված է ստեղծել բարեգործական գործունեությունը համակարգող պետական լիազոր մարմին, որն իրավունք է ստանում ծրագիրը որակել բարեգործական և գրանցել այն: Սա նշանակում է, որ եթե որևէ անձ կամ կազմակերպություն ցանկանում է բարեգործական ծրագիր իրականացնել, ապա պետք է դիմի պետական լիազոր մարմնին և միայն այդ մարմնի կողմից գրանցվելու ու ծրագրի բարեգործական լինելը հաստատվելու դեպքում կարող է իրականացնել այն: Լիազոր մարմինը կարող է չեղյալ ճանաչել ծրագրի բարեգործական որակումը: Սա էլ նշանակում է, որ ինչ-որ պահից լիազոր մարմինը կարող է չեղարկել բարեգործական ծրագրի որակումը, և այդ դեպքում ծրագիրը հայտնվում է այլ իրավական տիրույթում: Ծառուկյան դաշինքում այս օրենքն ընդունել էին Գագիկ Ծառուկյանի անձի դեմ ուղղված ոտնձգություն, քանի որ վերջինս համարվում է Հայաստանի թիվ մեկ բարեգործը։ Դաշինքի պատգամավորները ԱԺ հայտարարությունների ժամին թիրախավորեցին կառավարությանն ու քննադատեցին Նիկոլ Փաշինյանին։ Իվետա Տոնոյանը նկատեց, որ համաշխարհային պրակտիկայում նման բան չկա, հետեւաբար իր այսօրվա ելույթով սթափության կոչ է անում գործող կառավարությանը հրաժարվել այդ օրինագծից եւ չբերել ԱԺ արտահերթ նիստի օրակարգ։ Նա բացահայտեց, որ այս օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել է նախկին կառավարությունը եւ հրաժարականից առաջ էլ ստորագրել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Իվետա Տոնոյանը սա բացատրեց Կարապետյանի՝ Ծառուկյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, հասավ նաեւ մեր ժամանակներ․«Եթե սա է պետության վերաբերմունքը 33 տոկոս աղքատություն ունեցող երկրի հանդեպ, պետությունը սահմանափակումներ է դնում բարեգործություն անող մարդու կամ կազմակերպության վրա՝ առաջնորդվելով ինչ-որ մարդկանց վրեժխնդրության վրա, խոսքերն այլեւս ավելորդ են»։ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նույն թեմայի վերաբերյալ ելույթ ունեցավ՝ պահանջելով համարժեք վերաբերմունք գործընկերների նկատմամբ։ Այս թեմայով ելույթներ ունեցան նաեւ մի շարք այլ պատգամավորներ, որոնց թվում Նաիրա Զոհրաբյանը, ով հարց հնչեցրեց․«Ով է լինելու այդ մեկը, որը մոնոպոլ որոշում կայացնելու իրավունք է ունենալու՝ ինչը համարել բարեգործություն, ինչը՝ ոչ, էդ ոնց եք որոշելու, գիր ղուշով,թե քաղաքական ճաշակով»։ Սերգեյ Բագրատյանն էլ ժողովրդական ասացվածքը մեջբերեց․«Հեշտ է բարեգործության դուռը բացելը, դժվար է այն փակելը»։ Նա հիշեց Քրքորյանին, Մանթաշյանին, ասելով, որ օրենքը ժամանակավրեպ է։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ անդրադարձավ այն քննադատություններին, թե «այդ ինչպես եղավ, որ կառավարության առանձին անդամներ, ովքեր իրենց քարոզարշավը եւ քաղաքական օրակարգը ձեւավորում էին մի այնպիսի կարեւոր խնդրի վրա, ինչպիսին կուտակային կենսաթոշակային համակարգի լիակատար գործարկումն է եւ հիմա ընդունել են լրիվ հակառակ կեցվածք»: Պետրոսյանն ասաց, որ իրենք շահագրգռված են կառավարության հեղինակությունը բարձր պահելու հարցում. «Բայց եկեք ընդունենք, որ հեղինակությունը շատ շուտ կարող է տուժել, եթե հասարակությունը արձանագրի մի փաստ, որ կառավարության անդամների՝ մինչեւ կառավարությունում հայտնվելը ասվածը եւ կառավարության օրոք ասածը հակասում են իրար»: Ծառուկյանի թիմում հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանի ձեռքով կրակից շագանակներ է փորձում հանել՝ նման ճանապարհով կանխելով ընտրություններին Ծառուկյանի հավակնությունները։ Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am