Օբամային կոչ են անում չհանդիպել Ալիեւի հետ

Միջուկային գագաթաժողովին մասնակցելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԱՄՆ կատարելիք հնարավոր այցի հետ կապված այդ երկրում բնակվող ադրբեջանցիները հատուկ արշավ են սկսել` կոչ անելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չհանդիպել Ալիեւի հետ:

ԱՄՆ-ի ադրբեջանցիներն այդ նպատակով Սպիտակ տան պաշտոնական կայքում ստորագրահավաքի արշավ են սկսել այս հասցեում: (https://petitions.whitehouse.gov/petition/refuse-meeting-azerbaijani-dictator-ilham-aliyev-during-nuclear-security-summit-march):

ԱՄՆ-ի նախագահին ուղղված դիմումում ասվում է, որ Ալիեւի հետ նրա հանդիպումն անընդունելի է, Ադրբեջանում 100-ից ավելի քաղբանտարկյալների առկայության, մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման մի ժամանակաշրջանում ԱՄՆ-ի նախագահը պետք է հրաժարվի հանդիպել Իլհամ Ալիեւի հետ: Դիմումի հեղինակներից Էմիլ Իսմայիլը «Ազադլիգ»-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմն ունի այդ հանդիպման կարիքը: «Ալիեւը նպատակ ունի այդ այցից օգտվել իր սեփական պրոպագանդայի համար: Շատերը հույս ունեն, որ Օբամա-Ալիեւ հանդիպումը դրական արդյունքներ կարող է տալ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ալիեւի հանդիպումից հետո ձերբակալվեց Լեյլա Յունուսը: Իլհամ Ալիեւի ռեժիմը ռեպրեսիաներից հետ կանգնելու նպատակ չունի: Պետք է նրան հարկադրել դրան: Մենք պահանջում ենք ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Եթե մինչեւ մարտին անցկացվելիք Միջուկային գագաթաժողով քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն, մենք շարունակելու ենք արշավը, ԱՄՆ-ում Իլհամ Ալիեւի համար անակնկալներ ենք ստեղծելու», -ասել է Էմիլ Իսմայիլը: Սպիտակ տան պաշտոնական կայքում ստեղծված պետիցիայում ասվում է. «Իլհամ Ալիեւի իշխանության ժամանակաշրջանում 100-ից ավելի ընդդիմադիր ակտիվիստ կեղծ մեղադրանքներով ձերբակալվել են: Իլհամ Ալիեւը հանդիսանում է քաղբանտարկյալների անվերջ ցուցակի «հեղինակը» եւ հրաժարվում է ազատ արձակել նրանց: Ճանաչված լրագրող Խադիջա Իսմայիլի` բանտից ուղարկված նամակում ասվում է. «Ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների ճգնաժամ է ապրում: Սրանից վատ երբեք դեռ չէր եղել: Հնարավորություն մի տվեք, որ ադրբեջանական կառավարությունը շեղի ձեր ուշադրությունը»: Նկատի ունենալով վերջին ձերբակալություններն ու շարունակվող մարդու իրավունքների խախտումները, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետք է հրաժարվի հանդիպել Իլհամ Ալիեւի հետ»:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am