Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդես էին գալիս ավելի շատ չեզոք դիրքերից

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին նաև անկախ պատգամավորներ  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի և ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի, ինչպես նաև Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հետ: Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բարձրացրել է կրկնաքվեարկությունների հետ կապված խնդիրը և առաջարկել կանխարգելիչ հստակ մեխանիզմ ներդնել: «Նկատի ունեմ էլեկտրոնային մատնահետքով գրանցումը: Բացի դա, եթե խոսվում է ID քարտով բոլորի կողմից քվեարկելու մասին, ապա դա պետք է լինի բացառապես այնպես, որ կանոնակարգվի մի կենտրոնից: Խոսեցիքն 97-րդ հոդվածից, որ հնարավորություն չի տալիս մյուս քաղաքական ուժերին, որոնք միասին կարող են 67% քվե ունենալ, կարողանան կառավարություն ձևավորել, խոսեցինք ընտրացուցակների մաքրումից և ընտրատեղամսերում լրագրողների թիվը 8-ով սահմանափակելուց»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը: Քոքոբելյանի դիտարկմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդես էին գալիս ավելի շատ չեզոք դիրքերից և փորձում էին խուսափել շրջադարձերից: «Եթե ավելի կոնկրետ ասեմ, ապա կարելի է ասել՝ կետ չկար, որ մեզ հասկանալի չդարձնեին: Այսինքն ՝ ներկայացրեցին իրենց մտահոգությունները և կետերը, որոնք իրենց համար ընդունելի են, որոնք՝ ոչ: Որևիցե խնդրի հետ կապված մերժողական մոտեցում ես չնկատեցի, սակայն ընդունելի էլ չի կարելի ասել, ինչը հասկանալի է, քանի որ իրենց առաքելության շրջանակում շատ բան ասելու հնարավորություն չունեն: Եթե մի քիչ ավելի ասեմ, ապա յուրաքանչյուրն ընկալում է այնքան , որքան կարող է»,-ընդգծեց նա:  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am