Ռոստովի ոստիկանապետը` հայ «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների տանիք

Մարտի 7-ի երեկոյան Կուրգանինսկում կանգնեցվել էր «Range Rover» ավտոմեքենա, որի սրահում էին գտնվում տեղական «հեղինակություն» Նիկոլայ Մխիթարյանը և Ռոստովի ոստիկանապետ Դմիտրի Տարասենկոն: Ամենագնացով գաղտնի զենք էր տեղափոխվում: Այս մասին հայտնում է Crimerussia.ru-ն: Բարձրաստիճան ոստիկանը երթևեկում էր մարդասպանների շրջապատի «եղբայրների» հետ: Սա ինչ-որ թյուրիմացություն է, աբսուրդ, կամ էլ ռուսական դաժան իրականություն: Ռոստովի տարածաշրջանում ծավալված ոստիկանական սկանդալը, դատելով ամեն ինչից, հաստատում է վերջին տարբերակը: Հանգստյան օրերին Դոնի Ռոստովում մեծ սկանդալ է եղել, որով հետաքրքրված մարդիկ  ներկա պահին ամեն կերպ փորձում են այն բացահայտել: Այսպես. իրավապահ մարմինների տեղեկություններով՝ մարտի 7-ին Կուրգանինսկ քաղաքի տարածքում երկու մեքենա է կանգնեցվել՝ «ԳԱԶ 21» մակնիշի ավտոմեքենա և «Range Rover», որի ղեկին է եղել Նիկոլայ Մխիթարյանը՝ ծնված 1978թ-ին: Ուշագրավն այն է, որ ուղևորների թվում է եղել Ռոստովի ներքին գործերի կառավարման ղեկավար Դմիտրի Տարասենկոն: Ջիպի բեռնախցիկից հայտնաբերվել է «ԻԺ 79» ատրճանակ, երկու «Reck mod cobra» ռևոլվեր (փամփշտանոցների պտտվող բլոկով (թմբուկով) և անշարժ փողով ատրճանակ) և երկու «Սայգա» տեսակի ատրճանակ: Հայտնաբերված զինամթերքն արդեն իսկ քրեական գործ հարուցելու պատճառ է դարձել, իսկ Դմիտրի Տարասենկոն՝ ծառայությունից հեռացվել է: Արտակարգ պատահարից հետո Մոսկվայից ուղարկվել է հատուկ կոմիտեի՝ 8 հոգուց բաղկացած խումբ: Նիկոլայ Մխիթարյանին, ով ղեկավարում էր «զինված ամենագնացը», ոստիկանությունը մեղմորեն անվանել է «վարորդ», առանց ճշտելու՝ արդյո՞ք նա աշխատում է ոստիկանությունում, թե՞ ոչ: Ոստիկաննությունն այսպես վարվելու հիմք ունի. բանն այն է, որ Մխիթարյանը քրեական աշխարհում հեղինակություն վայելող անձ է, ով երբեմնի ազդեցիկ «օրենքով գող» Արմեն Հարությունյանի «միակ ժառանգն է»: Հարությունյանը, ով առավել հայտնի է Կանևսկի անվամբ, «վերահսկում էր» հենց Կրասնոդարի երկրամասը, և բնական է, այստեղ է ձևավորվել նրա «բրիգադը»: Կանևսկին «թագադրվել էր» Դեդ Հասանի կողմից, ում տարածքն էր համարվում հենց Կրասնոդարի շրջանը: Մխիթարյանը Դեդ Հասանի բրիգադի անդամներից է: «Օրենքով գողի» շրջապատում նա հայտնվել է իր զարմիկ Արտյոմ Հարությունյանի միջոցով: Նրանք շատ մոտ են եղել: Ավելին, 2008թ-ին Մխիթարյանը մասնակցել է հանցավոր «սխոդկային», որը տեղի է ունեցել Յալթայում՝ Արտյոմ Հարությունյանի «թագադրման» քննարկման առթիվ:   Նշենք, որ այս պահին Արտյոմ Հարությունյանը «օրենքով գողի» որակում չունի, իսկ Մխիթարյանը՝ «Վահան Կարլիկի» բանդայի անդամ է: Բանդան զբաղվում է պատվիրված մարդասպանություններ իրականացնելով: operativ.am

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am