Կիպրոսի իշխանությունները մտադիր են արգելափակել Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության հարցը, քանի դեռ Անկարան չի ճանաչել Կիպրոսը՝ որպես անկախ պետություն։
Այս մասին ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստադիսը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
«Ես Տուսկին ներկայացրել եմ մեր դիրքորոշումը, որ Կիպրոսի Հանրապետությունը չի համաձայնի ինչ-որ փուլերի բացմանը, եթե Թուրքիան չկատարի համաձայնագրերի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները»,- ասել է Անաստասիադիսը։
Կիպրոսի ղեկավարը հանդիպում էր ունեցել Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ, որպեսզի քննարկի ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը։
Ըստ համաձայնագրի՝ Թուրքիան պարտավորվում է ընդունել եվրոպական երկրներից հետ ուղարկած անօրինական միգրանտներին, իսկ դրա դիմաց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները պետք է վերսկսվեն։
Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի պաշտոնական կառավարությունը, որը 2 մասի է բաժանվել 1974թ.-ի հեղափոխությունից հետո։ Հույն կիպրոսցիները պլանավորում էին միավորվել Հունաստանի հետ, ինչին ի պատասխան՝ Թուրքիան իր զորքը մտցրեց Կիպրոս։
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը