«Ի՞նչ է կատարվում Հայաստանի բենզինի շուկայում»

Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2016 թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի բենզինի շուկայում:Նա  հիշեցրեց, որ 2013 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր ստորագրեցին, որտեղ նշվում էր, որ ՌԴ-ն Հայաստանին արտոնյալ պայմաններով նավթամթերք է տալիս: Դրանից հետո Հայաստանը մուտք գործեց ԵՏՄ, բայց այսօր ունեն մի իրողություն, որ Վրաստանում բենզինի գինը Հայաստանի գնից էական էժան է: «Մյուս կողմից, Հայաստանում հայտնվել է մի սուբյեկտ՝ Ռոսնեֆտ Արմենիա, որը 2015 թվականին 15 մլրդ դրամի շահույթ է ստացել: Հասկանալի չէ, թե ինչով է զբաղվում այս ընկերությունը, մամուլում նշվում է, որ ուղղակի Ռոսնեֆտից վառելիք է  վերցնում ու մատակարարում հայկական ընկերություններին: Արդյունքում հսկայական շահույթ է ստանում»,- ասաց Փաշինյանը: Ա.Շաբոյանը վստահեցրեց, որ բենզինի ոլորտը գտնվում է ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում, մշտական հաշվարկներ են անում, որ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունները գնի չհիմնավորված բարձրացումներ թույլ չտան: Նա նշեց, որ 2014թ. սկզբից մինչ 2015թ. տարեվերջ, երբ աշխարհում բենզինի գները նվազեցին, Հայաստանում նույնպես մեծ չափով նվազեցին՝ 480 դրամից հասնելով 380 դրամի («Ռեգուլյար» տեսակը): ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ բենզինն արտարժույթով է ներկրվում, իսկ փոխարժեքը կարևոր ազդեցություն ունի, և այս 2 տարվա ընթացքում մոտ 18%-ով փոխարժեքը նվազել է և իր ազդեցությունն ունի բենզինի գնի վրա. «Եթե փոխարժեքի գործոնը հանենք, ապա Հայաստանում բենզինի գները նվազել են մոտ 32%-ով: Եվ վաճառքի գների նվազումը մեծ մասով ադեկվատ է ձեռքբերման գների նվազմանը: Այսինքն՝ այս տեսանկյունից մենք ներկրող ընկերությունների կողմից չարաշահումներ չենք տեսնում, ձեռքբերման և վաճառքի տարբերությունը՝ մարժան, կայուն է և գտնվում է ողջամիտ շահութաբերության շրջանակներում»:  

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am