Ինչո՞ւ է Շաբոյանն ընկել ՏՏ ոլորտի հետևից

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան այսօր խորհրդարանում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նրա ղեկավարած հանձնաժողովը մոնոպոլ ընկերություններին թողած ըկել ՏՏ ոլորտի ընկերությունների հետևից. «Տպավորություն է, որ ընկել եք ՏՏ ոլորտի հետևից՝ թողնելով խոշոր ընկերություններին»: Այնուհետև  հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ հանձնաժողովն ուսումնասիրություններ է սկսել «Հայկական ծրագրեր» ընկերությունում: «Ընկերությունն արդար չէ իր ներկայացրած դիրքորոշման մեջ,- հայտարարեց Ա.Շաբոյանը, և շարունակեց,- Անցած տարի ընկերությունը բարձրացրեց այն ծրագրերի գները, որոնք առաջարկում է, դրանք հաշվապահական ծրագրեր են: Մեր նախնական ուսումնասիրության արդյունքում հայտնի դարձավ, որ տվյալ ոլորտում ընկերությունը բավական մեծ կշիռ ու ազդեցություն ունի, ավելին, այն ծրագրերը, որոնք առաջարկում է, հնարավոր է միայն ընկերության կողմից սպասարկումն իրականացնել, մնացած ընկերությունները չեն կարող դա անել: Խնդիրը դա չէ, հանձնաժողովն ընկերության դիրքի ու չարաշահման մասին որևէ վարույթ չի հարուցել: Պարզապես մենք դիմեցինք իրենց ու խնդրեցինք ներկայացնել դիրքորոշում, թե ինչո՞վ է պայմանավորված գների բարձրացումը: Պատասխանն այն էր, որ ընկերությունը գները բարձրացնում է՝ բառացապես առաջնորդվելով իր զգացումներով»,- ասաց նա: ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ երկրորդ անգամ էլ են դիմել ընկերությանը՝ նույն տեղեկությունը ստանալու համար, բայց մի քանի ամիս շարունակ ընկերությունը հրաժարվել է ընդհանրապես որևէ տեղեկություն տալ:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am