Երբեւէ չեմ լսել, որ միջազգային որեւէ կազմակերպություն պաշտպանի ցուցակների հրապարակման առաջարկը

Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ -Ընդդիմությունը չի դադարում կրկնել` ցուցակները հրապարակեք, ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրեք, ու վստահությունը կբարձրանա: Գուցե պետք է ընդառա՞ջ գնալ, նաեւ այդ քայլով վերջ տալ կասկածամտությանը: -Եկեք լինենք անկեղծ. ընդդիմության այդ ոճը վկայում է ոչ թե համագործակցության ու փոխըմբռնման, այլ ուլտիմատումի մասին: Թեեւ նման պահվածքը նորություն չէ, նման գործելաոճը մենք բազմիցս ենք տեսել: Գիտակցելով, որ իրենց փաստարկները հիմնավոր չեն, որոշ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ ամեն ինչ անում են մեր հանրության, ընտրողների շրջանում կանխավ բացասական վերաբերմունք, տրամադրություններ ձեւավորելու համար: Սա ընդդիմության քանիցս կիրառած հնարքն է: Եթե հիշում ենք, սահմանադրական հանրաքվեից առաջ եւս այդ հնարքը կիրառվեց: Այս գործելաոճը նախ եւ առաջ փաստում է, որ ընդդիմությունը հրաշալի հասկանում է, որ իր փաստարկները շատ թույլ են, հասկանում է, որ երկար տարիների ընթացքում կիրառած իր փաստարկների «զինանոցը» ընտրական օրենսգրքի բարեփոխումից հետո առհասարակ վերանալու է: Ցուցակների հրապարակման խնդիրը արմատական լուծում կստանա էլեկտրոնային համակարգի ներդրմամբ: Ցուցակների հրապարակման հարցի մասին ընդդիմությունը տարիներով է խոսում: Բայց երբեւէ չեմ լսել, որ միջազգային որեւէ կազմակերպություն պաշտպանի այս առաջարկը: Ինչո՞ւ, որովհետեւ ցուցակների հրապարակմամբ նույնպես ոտնահարվում են մարդու իրավունքները: Մարդու՝ ընտրությանը մասնակցել-չմասնակցելը նույնպես նրա իրավունքն է, այդ կերպ եւս նա կարող է արտահայտել իր վերաբերմունքն ընտրության նկատմամբ, եւ չի կարելի այն ոտնահարել: Քաղաքական պայքարի ընթացքում ընտրողների նախընտրությունների կոնֆիդենցիալության խախտումը նույնպես կարող է հանդիսանալ ընտրողի իրավունքի խախտում եւ անվտանգության խնդիր: Համենայն դեպս, միջազգային չափանիշները դա արժեւորում են: Առավել եւս, որ օրենսգրքի նախագծի մեջ ներառված են այլ հնարավորություններ առկա կասկածները փարատելու համար:   -Ընդդիմությունը ԱԺ ամբիոնից դարձյալ հնչեցրեց` իշխանության, ընդդիմության, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին: Կարծես թե սա էլ քաղաքական մեծամասնության սրտով չէ: Ինչո՞ւ: -Ընտրական օրենսգիրքը տարբեր ժամանակներում ենթարկվել է բարեփոխումների, այդ փուլերում ստեղծվել են համագործակցության տարբեր մեխանիզմներ: Ինչն այսօր եւս շատ ենք կարեւորում: Բայց թե ինչպիսի՞ն կլինի, ի՞նչ ձեւաչափ կնախընտրվի այս անգամ` քննարկելու հարց է: Բանն այն է, որ ընդդիմության այս առաջարկը միակ ճշմարիտը չէ, ավելին` այն պարունակում է թերի, վտանգավոր կողմեր: Օրինակ, ինչո՞ւ պետք է առաջարկվող հանձնաժողովում լինի հկ-ների չորս ներկայացուցիչ եւ ոչ թե հինգ կամ վեց: Դա մյուսների հնարավորությունների սահմանափակում չի՞ դիտվի: Կամ` ինչպե՞ս որոշել, թե ո՞ր հկ-ներին պետք է տրվի նախապատվությունը: Կարող է, չէ՞, հարց հնչել` ինչո՞ւ այս 4-ը եւ ոչ թե մյուսը: Նման եւ այլ բազմաթիվ հարցեր անպայմանորեն կհնչեն, ու, այդ ամենը հաշվի առնելով, համոզված ասում ենք` հիշյալ առաջարկը խոցելի է ու վաղը նոր խնդիրներ է ստեղծելու, նոր ստվերներ է ի հայտ բերելու: Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am