ԱԺ-ում «պատմական օր» կլինի

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը ,որի հեղինակներն են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը և Ռուբիկ Հակոբյանը, ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ,որով կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր նիստի ընթացքում գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորի փոխարեն: Իմ  պատգամավորության 9 տարիների ընթացքում սա  առաջին օրինագիծն է, որ կընդունվի, քանի որ համաձայնեցվել է ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերի հետ:Ենթադրում էի, որ իմ դերակատարումը ավելի մեծ կլինի ԱԺ-ում,հայտարարեց Փոստանջյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը «պատմական օր» անվանեց այս օրը, երբ կընդունվի Զ.Փոստանջյանի հեղինակած առաջին օրինագիծը: ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը  շտապեց հայտարարել, որ, բացի ուրիշի փոխարեն քվեարկելուց, կարգազանցություն է ուրիշին քվեարկելու հնարավորությունից զրկելը: Ըստ նրա` կարելի է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել, ընդհուպ զրկել ոչ միայն ձայնից, այլ նիստին մասնակցութունից.«Եթե առաջարկը կառուցողական է, ապա անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը, ստանում է ԱԺ աջակցությունը»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց միմյանց լսելու, անձերի դեմ հանդես չգալու, զեկուցողներին լսելու, իշխանության ներկայացուցչի վրա չբղավելու. «Ես ուզում եմ, որ իմ, բոլորիս երեխաներն ապրեն ավելի բարեկիրթ Հայաստանում, իսկ ԱԺ-ն այն տեղն է, որտեղ պետք է այդ նշաձողը սահմանվի: Շատ դեպքերում պետք չի գռեհիկությանը գռեհիկությամբ պատասխանել, այլ պետք է բարեկրթությամբ պատասխանել»:  

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am