«Ներդրողների համար նախատեսված արտոնություններն այլևս ընտրողաբար չեն տրվելու». Արարատ Միրզոյան

Երեկ հանդիպեցի ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մ. Միլսի հետ: Պարոն Միլսը շնորհավորեց նոր կառավարության ձևավորման ու իմ՝ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ինչպես նաև ցանկություն հայտնեց տեղեկանալ, թե որոնք են լինելու նոր կառավարության գործունեության առաջնահերթությունները: Դեսպանին տեղեկացրեցի, որ մեր գործունեության առաջնային թիրախում են հայտնվել համակարգային բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը, և այդ ուղղություններով ակնկալում ենք և՛ ԱՄՆ-ի և՛ միջազգային հանրության գործուն աջակցությունը: Բացի այդ պարոն Միլսի հետ զրույցում շեշտադրեցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և ընտրական օրենսգրքի ու առհասարակ ընտրական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունները: Իր հերթին դեսպանը նշեց, որ իրենք պատրաստ են քննարկել նոր կառավարության առաջ քաշած քաղաքական առաջնահերթություններն ու համագործակցել՝ առաջ շարժվելով հենց այդ ուղղություններով: Հանդիպման ընթացքում քննարկման առարկա դարձան նաև դատական համակարգի, առողջապահության և քաղավիացիայի հետ առնչվող ոլորտային հիմնախնդիրները: Հատուկ շեշտադրվեց այն փաստը, որ գործադիր իշխանությունը ոչ մի կերպ չի միջամտում դատարանների անկախ գործունեությանն, իսկ ներդրումային միջավայրում հաստատվում են հավասար պայմաններ: Այսինքն՝ ներդրողների համար նախատեսված արտոնություններն այլևս ընտրողաբար չեն տրվելու: Եվ վերջում առանձնակի կարևորեցի Հայ-ամերիկյան համագործակցությունն ու այն օրակարգը, որը մինչ այժմ գործել է՝ իհարկե ցանկություն հայտնելով ընդլայնել համագործակցության սահմանները: Արարատ Միրզոյան

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am