Զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին. «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

«Սասնա Ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել զինված պայքարի էջը փակելու եւ կառավարությանն աջակցելու մասին։ «Սասնա Ծռերի զինված ապստամբության թիրախը ազգադավ եւ հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը թեեւ վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաեւ վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում՝ նաեւ մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը։ Դրա շնորհիվ դուռ բացվեց ու հնարավորություն ստեղծվեց խաղաղ ապստամբության՝ քաղաքացիական անհնազանդության, միջոցով հաղթանակի հասնելու համար։ Զենքը վայր դնելիս մենք հայտարարեցինք, որ քայլը ժողովրդինն է։ Երկու տարին չլրացած՝ մեր իմաստուն ու արժանապատիվ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընկերների հմուտ առաջնորդությամբ ոգի առավ, միասնացավ, ոտքի կանգնեց, Քայլ արեց ու հրաշք հաղթանակով շահեց Քաղաքացիական Սարդարապատը։ Այսօր արդեն հեռացված է ազգադավ ու հանցավոր ռեժիմը, եւ մենք ունենք ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն։ Ուստի Սասնա Ծռերի որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլեւս փակված է։ Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռեւանշի վտանգը եւ չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթանակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից եւ ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության եւ ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում։ Մեր բոլոր համակիրներին եւ աջակիցներին կոչ ենք անում հետեւել այս տրամաբանությանը եւ ըստ այդմ շարունակել ազգային-ազատագրկան պայքարը»,- ասվում է հայտարարության մեջ։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Քաղաքական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ, նախ մանդատը գողացան, հիմա էլ սա․ Սաղաթելյան Նիկոլը փողի խնդիր ունի․ ամեն ինչ խլելու է․․․ (video) Նիկոլ Փաշինյանը շատ մեծ գումար է պահանջել Գագիկ Ծառուկյանից․ հիմա ի՞նչ կլինի․ Ռուզան Ստեփանյան (video) Ընդդիմությու՛ն, շտապ դուրս եկեք ու ստեղծեք պետական դիմադրություն․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Նազիկ Ավդալյա՛ն, Արթուր Ալեքսանյա՛ն, թքա՛ծ ունեմ ձեր վաստակի վրա, եթե հիմա լուռ եք․ Նարե Սոսե (video) «Մարդկանց բոմժ սարքողն ինքն է գերագույն գլխավոր բոմժը»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլին (video) Դամասկոսում պայթյnւնների հետևանքով տnւժել է առնվազն 18 մարդ. Սիրիայի ՆԳՆ Դամասկոսում պայթյուններ են որոտացել այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել է Մակրոնը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է, ամեն ինչ եղել է օրենքի և իրավունքի շրջանակում. Իվետա Տոնոյանը՝ առգռավված կենդանիների մասին Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել Նիկոլ Փաշինյա՛ն, կոնկրետ այս հարցին պատասխանեք․․․ (video) Երևանի քաղաքապետարանը մի քանի տարի երկունքի ամենադաժան ցավերի մեջ գալարվելով գիտական արժեքավոր գյուտ ա արել. Սուրեն Սահակյան «Իմ քայլը» հիմնադրամին փող փոխանցողների նկատմամբ որևէ գործողության ականատես չենք լինում. Սողոմոնյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ասեմ՝ ու՞մ է պատրաստվում Նիկոլը ծախել Ծառուկյանից խլած բիզնեսները․ Արշակ Կարապետյան (video) Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Ե՛վ Հայաստանը, և՛ ՌԴ-ն ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ Ինչպես կարելի է թշնամու տարածքով ստացվող բենզինի կամ ցորենի դիմաց վաճառել հողերը․Հոխիկյանը՝ Թեհրանից (video) Շատ լարված վիճակ է․ ամեն օր դեպի վատն է գնում, մեր հայերն են տուժում․ Հարցում (video) Որտեղի՞ց է կոնկրետ իջել Գագիկ Ծառուկյանի դեմ ապօրինությունների հրահանգը․․․ (video) Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճն երկսայր սուր է ընդդիմության համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am