Սասուն Միքայելյանն ու ևս 9 պատգամավոր երաշխավորում են Նորատուսի Ալիկի ազատ արձակման համար

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Ծառուկյան դաշինք» խմբակցության 9 պատգամավոր անձնական երաշխավորություն են ներկայացրել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի` Ալիկ Բանդուրյանի համար: Այս մասին այսօր դատարանում հայտնեց Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը` միջնորդելով այդ հիմքով իր պաշտպանյալին ազատ արձակել: Ինչպես փոխանցում է Yerkir.am -ը,  ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը երաշխավորագրում նշել են, որ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվի և չի դրևորի ոչ պատշաճ վարքագիծ: Ի դեպ, եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ապա պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է դատարանի դեպոզիտ հաշվին վճարի 500 հազար դրամ գումար: Միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը` նշելով, որ Բանդուրյանին կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել: Մասնավորապես, ըստ մեղադրողի, գործում առկա են տվյալներ այն մասին, որ Բանդուրյանն արդեն իսկ փորձել է ապօրինի ազդեցություն գործադրել մեկ այլ ամբաստանյալի՝ Պետրոս Իսրայելյանի, իսկ վերջինիս միջոցով էլ գործով վկաների հանդեպ:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am