Ոստիկանության պաշտոնյան՝ մեղադրյալի աթոռին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է առանց օրինական հիմքերի և կեղծիքներով անձնագրավորված հերթական քաղաքացու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել ՀՀ ոստիկանության ԱՎՎ Ջերմուկի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Մարիամ Մկրտչյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով բազմաթիվ անձանց կեղծ հիմքերով ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու դեպքերի առթիվ: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Մ. Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, և նրա մասով քրեական գործն ուղարկվել էր դատարան: Այնուհետև նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի շարք անձանց կողմից Ջերմուկի անձնագրային բաժնից առանց օրինական հիմքերի տրված անձնագրերն օգտագործելու մասին: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնք միացվել և քննվել են մեկ վարույթում: Հիշյալ քրեական գործերից մեկով քննություն է տարվել Մ. Մկրտչյանի կողմից առանց օրինական հիմքերի և կեղծիքներով անձնագրավորված Արմեն Վեզիրյանի վերաբերյալ, ում անձնագրավորման հիմքերը անձնագրային ծառայության քարտադարանում բացակայել են: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մկրտչյանը Ա. Վեզիրյանին անձնագրավորել է առանց օրինական հիմքերի և նրա անձնագրում ակնհայտ կեղծ տվյալ է մտցրել Ջերմուկի Կետչուտ գյուղում վերջինիս հաշվառված լինելու մասին, մինչդեռ Ա. Վեզիրյանը Ջերմուկում երբևէ հաշվառված չի եղել և չի բնակվել: Ա. Վեզիրյանը օգտագործել է Ջերմուկի անձնագրային բաժնից ստացած, իր հաշվառման մասին ակնհայտ կեղծ տվյալներ պարունակող հիշյալ անձնագիրը, որը 2017 թվականի սկզբներին փոխանակման և այլ հասցեում հաշվառվելու նպատակով ներկայացրել է Իսպանիայում ՀՀ դեսպանատուն: Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքի համար Արմեն Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Ա. Վեզիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am