«Թուրքերն այսօր անում են այն, ինչ արել են 103 տարի առաջ». Ղամիշլիում ապրող հայուհու ահազանգը

«Ես միշտ էլ ինձ հայ եմ զգացել և երբեք չեմ մոռացել հորս՝ մեզ ուղղված խոսքերը. նա ասում էր՝ մի մոռացեք ձեր անցյալը, պահեք ձեր արմատները»,- shantnews.am-ի հաղորդմամբ՝ քրդական ANF կայքին ասել է 64-ամյա Սադիե Աբրահամը, որը ծնվել է Սիրիայի Ամուդա քաղաքում ու վերջին տարիներին ապրում է Ղամիշլիում։ Սիրիայի այդ հատվածում ընթացող զարգացումների մասին նա մասնավորապես ասել է. «Այսօր նույն իրավիճակն է Աֆրինում, ինչին հայերն ականատես են եղել դեռ 103 տարի առաջ»,- նշելով, որ թուրք զինվորները փորձում են ամեն կերպ ճնշել տեղի բնակիչներին՝ ստիպելով նրանց լքել իրենց բնօրրանն ու հեռանալ իրենց ծննդավայրից։ «Նրանք այսօր փորձում են թրքացնել ամբողջ շրջանը, և ոչ ոք նրանց չի ասում, որ ձեր արածը սխալ է կամ իրավունք չունեք նման մոտեցում ունենալու»,- կայքին ասել է Սադիե Աբրահամը, հիշեցնելով, որ Աֆրինը սիրիական հող է, բայց այսօր այն գտնվում է թուրքական զորքերի տիրապետության տակ: «Իմ հայրը Ուրֆայից էր: Նա հազիվ է փրկվել թուրքի յաթաղանից ու եկել այստեղ։ Մայրս քրդուհի է, և ես մինչև հիմա չեմ մոռանում հորս հորդորները: Նա ասում էր՝ ճիշտ է, ստիպված ենք եղել իսլամանալ, բայց մի մոռացեք, որ հայ եք»։ Սադիեն կայքին նաև հայտնել է, որ իր հայրն ամբողջ կյանքում փորձել է գտնել իր հարազատներին, բայց չի կարողացել: «Իմ խեղճ հայրն ուրախ օր չունեցավ իր կյանքում: Նա ուներ երազանքներ, նա միշտ հիշում էր իր հայ հարազատներին և նրանց տեսնելու երազանքով էլ փակեց իր աչքերը»: Կինը նաև պատմել է, թե ինչպես են իսլամացել թուրքի սրից փրկվելու համար, սակայն այսօր բարձրաձայն հայտարարում է իր հայ ինքնության մասին: «Այսօր այլևս վախ չունենք, մենք հպարտությամբ ենք հայտարարում, որ մեր նախնիները հայեր են եղել։ Այստեղ (Ղամիշլիում) ոչ մի խնդիր չունենք: Մեր զավակներն ու թոռները պիտի շարունակեն վառ պահել հորս հիշատակը և պայքարեն հանուն իրենց ինքնության։ Հայրս միշտ մեզ հետ է, նա երբեք չի լքել մեզ…»,- ասել է հայ արմատներով քրդուհին։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Թուրքիան «Ձիթենու ճյուղ» անունով ռազմական գործողությամբբ գրավել էր Սիրիայի Աֆրին հնագույն քաղաքը՝ պատճառ դառնալով հարյուրավոր զոհերի և հազարավոր քրդերի տեղահանման։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am