Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը դարձել է «հրշեջ» և զբաղված է այսուայնտեղ ծագող հրդեհները մարելով

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանն առանց աչք թարթելու և առանց մտավախության ստանձնում էր ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնը, հավանաբար, չէր պատկերացնում, թե ինչքան խութեր կան առջևում: Թերևս նաև դա էր պատճառը, որ նա նույնքան համարձակորեն ու առանց աչք թարթելու սկսեց ողջ պետական ապարատի փոփոխությունը՝ հնից ազատվելու և ամեն ինչ նորացնելու ծրագրով: Բայց մեկ ամիսն էլ բավական եղավ հասկա­նալու համար, որ ՀՀ վարչապետի պաշտոնում նա դարձել է «հրշեջ» և զբաղված է այսուայնտեղ ծագող հրդեհները մարելով: Մի օր աշխատակազմի ղեկավարն է «մոռանում» պատշաճ հրավեր ուղարկել ԱԺ նախագահին, և վարչապետը ստիպ­ված է կառավարության անունից ասել, որ «թյուրիմացություն» է եղել: Մի օր էներգետիկայի նախարարն է հայտարարում, որ ԲԷՑ-երը՝ բարձ­րավոլտ էներգացանցերը, «մնալու են պետական», և վարչապետը ստիպ­ված է հաջորդ օրը կառավարության նիստում սրբագրել նախարարի ասածը՝ որ դեռ նման որոշում չկա:

Մի օր առաջին փոխվարչապետն է վերցնում վարչապետի ինքնաթիռն ու հայդե՝ Դուշանբե, և վարչապե­տը ստիպված է կանոնակարգել այդ հարցերը: Մի օր Դավիթ Սանասարյանն է ստատուս գրում, թե՝ մի սեփականաշնորհեք թավշյա հեղա­փոխության գործիքները՝ պայքարե­լու իրավունք բոլորն ունեն, անգամ՝ ՀՀԿ-ականները, իսկ վարչապետը «լայվ» է մտնում և այդ պայքարը կո­չում սաբոտաժի դրսևորումներ: Մի բան պարզ է, որ իշխանության եկած թիմը շատ անփորձ է, և նրանցից շա­տերին բարձր պաշտոններ վստահե­լը, եթե չասենք՝ չմտածված, ապա բա­վականին խիզախ քայլ էր, դրանից բխող անկանխատեսելի հետևանք­ներով: Եթե սրան գումարենք նաև այն, որ մի քանի ֆալստարտ հնչեցին՝ Երևանի քաղաքապետին և դատա­խազին ուղղված ուլտիմատումների տեսքով, պարզ կդառնա, որ հեղափոխության հե­րոսները բարդ իրավիճա­կում են հայտնվել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am