Վալերիյ Օսիպյանի` աղմկահարույց ծեծի մասնակից կնքահայրը` ՊԵԿ-ում վարչության պետ.armlur.am

ArmLur.am-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ  ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, ով նախկինում զբաղեցնում էր Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը աշխատել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: Բայց նրա ու Խաչատրյանի հարաբերությունները լարվեցին դեռեւս 2014 թվականի օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծի հայտնի դեպքից հետո: Ի դեպ, հենց այս դեպքից հետո աշխատանքից ազատվեց Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը: Այդ գործով նա անցնում էր որպես տուժող (վնասել էին նրա գլուխը): Թե ինչպես Կարապետյանը կարողացավ հաջողացնել իշխանափոխությունից հետո նման բարձր պաշտոն զբաղեցնել, դժվար է ասել: Բայց հատկանշական է մի փաստ, որ նա ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կնքահայրն է:   Սա դեռ ամենը չէ: Բացի այս, պարզվում է, որ Կարապետյանը ՀՀ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի` Հրանտ Կարապետյանի աներորդին է: Մեզ մնում է հուսալ, որ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նոր ղեկավարի թելադրած խաղի նոր կանոնների պայմաններում զրկված կլինի նախկին աշխատաոճով գործելու հնարավորությունից:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am