Կենտրոնական Ասիայի փորձագետ Արկադի Դուբնովը gazeta.ru-ի հետ զրույցում անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հայտարարությանը՝ Սիրիայից ռուսական զորքի հիմնական մասի դուրսբերման մասին և ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սիրիայում գործողության ավարտի մասին հայտարարությունում ոչ մի խոսք չի եղել ԻՊ-ի մասին:«Պետք է խոստովանել, որ մինչև հիմա չգիտենք, թե ինչ խնդիրներ էին դրվել Ռուսաստանի առաջ և իրականում ինչով են դրանք տարբերվում հրապարակային հայտարարվածից: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը 2000 հանցագործի վերացնելու մասին, որոնք ծագումով Ռուսաստանից են, ընդ որում, նորից չի նշվում նրանց կապն Իսլամական պետության հետ, ստիպում է ինձ ենթադրել, որ որոշումը բացառապես քաղաքական-դիվանագիտական է, այլ ոչ թե ռազմական: Կարծում եմ, որ հիմնական պատճառն ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն է տարածաշրջանում ազդեցության գոտիների որոշակի բաժանման մասին, ամերիկացիների համաձայնությունը ռուսական ռազմական ներկայությանը Խմեյմիմ ռազմաօդային բազայում և Տարտուսի ռազմածովային բազայում: Ինչ վերաբերում է ահաբեկչությանը, ապա երբեք չի հաջողվի հաղթել դրան: Այսուհետ Ռուսաստանն առաջ է տանելու այս թեզը»:
Հիշեցնենք,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայից ռուսական զորքի հիմնական մասի դուրսբերման մասին:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը