Լևոն Բարսեղյանի խնդրանքը՝ Մշակույթի նախարարին

ՀՀ մշակույթի նախարար Լ.Մակունցին Հայաստան, Երեւան, 0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ, Գյումրու Ավագանու անդամ Լ.Բարսեղյանից 27 մայիսի, 2018 Դիմում-2 Հարգելի տիկին նախարար, Դիմում եմ Ձեզ Շիրակի երկրագիտական թանգարանը փրկելու խնդրանքով: Շիրակի երկրագիտական թանգարանը հիմնվել է 1930 թվականին, մինչեւ երկրաշարժը ունեցել է գործունեության համար բարենպաստ պայմաններ, սակայն արդեն 30 տարի է, ինչ գործում է մի վթարային շինության մեջ (նախկին սեփական տուն) եւ ցուցանմուշների պահեստ է հիշեցնում: Գիտաշխատողները անտանելի դժվար պայմաններում են աշխատում: Թանգարանն ունի բավականաչափ մեծ եւ մրցունակ հավաքածու, որոնց համար չկա որեւէ ցուցասրահ եւ ազգային հարստություն հանդիսացող տասնյակ հազարավոր մասունքները մատչելի չեն հասարակությանը: Այս թանգարանի ունեցվածքը իսկական գանձարան է, դրանում կարող եք համոզվել մեկ կարճատեւ այց կատարելով: Թանգարանի ֆոնդերը տարեցտարի ավելանում են Շիրակի տարածքում իրականացվող հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերով, եւ առկա շենքային պայմանները խոչընդոտում են նույնիսկ նոր նյութերի ընդունման գործընթացը: Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի հարցի լուծման ճանապարհը նոր, որպես թանգարան նախագծված շենքի կառուցումն է, որը շատ ավելի հեռանկարային է եւ էժան, քան որեւէ վթարային շենքի ամրացումը եւ հարմարեցումը: 2013 թվականին, երբ Գյումրիում շահագործման հանձնվեց նոր բժշկական կենտրոնը մի շարք բուժհաստատություններ տեղափոխվեցին նոր շենք եւ արդյունքում մի քանի շենքեր թափուր մնացին: Թափուր մնացած շենքերից մեկը Գյուլպենկյանի անվան հիվանդանոցն է քաղաքի կենտրոնում, պատմական միջուկում՝ «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում: Իմ նախաձեռնությամբ Գյումրու ավագանին 2013 թվականի ապրիլի 16-ին ուղերձով դիմեց ՀՀ վարչապետին, խնդրելով այդ հիվանդանոցի շենքը ամբողջությամբ կամ մասնակիորեն հատկացնել Շիրակի երկրագիտական թանգարանին, այդ թանգարանը մշակութային կյանք վերադարձնելու եւ կենսագործնեության անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար: Սակայն մեր խնդրանքը կառավարությունը մերժեց: Թանգարանը մնաց իր անտանելի պայմաններում: Բազմաթիվ են հրապարակումները թանգարանի խայտառակ պայմանների եւ աշխատակիցների անձնվեր աշխատանքի մասին: Նախկին հիվանդանոցի շենքը անշուշտ թանգարանային նշանակություն չունի, բայց թանգարանի այժմյան զբաղեցրած տարածքի համեմատ, հրաշալի հնարավորություն կընձեռի թանգարանին եւ ավելացնել Գյումրու մշակութային գրավչությունը: Հիվանդանոցի նախկին շենքի տրամադրման մեր կառավարության մերժումից անցել է ավելի քան 5 տարի, իսկ այդ շենքը մնում է դատարկ եւ չի օգտագործվում: Այն առայժմ տնօրինում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: Այսով դիմում եմ Ձեզ, խնդրելով՝ ուսումնասիրել Շիրակի երկրագիտական թանգարանի հետ կապված իրավիճակը, ՀՀ վարչապետին ներկայացնել խնդիրը, եւ Գյումրու Գյուլպենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը, գոնե ժամանակավոր, տրամադրել Շիրակի երկրագիտական թանգարանին, մինչեւ հնարավոր կլինի նոր շենք կառուցել թանգարանի համար: Ցանկացած աջակցության համար պատրաստ եմ ներդնել իմ եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ջանքերը: Հարգանքներով՝ Լեւոն Բարսեղյան Լուսանկարներում՝ Հիվանդանոցի արդեն 5 տարի է թափուր շենքն է եւ ՇԵ թանգարանի գործող շենքը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am