Արտակարգ իրավիճակ Լոռու մարզի Դաշտադեմ գյուղում. ոռոգման ջուրը ողջ տներն ու գոմերն իրենով է արել. մարդկանց հույսը նորընտիր մարզպետն է

Երեկ՝ հունիսի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Դաշտադեմ գյուղում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչները հերթական անգամ հայտնվել են անելանելի ու անօգնական վիճակում։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «Արդեն տարիներ շարունակ ոռոգման ջուրը իր հունով գնալու փոխարեն լցվում է գյուղի փողոցներն ու տները։ Ամեն նմանատիպ դեպքի ժամանակ ահազանգել ենք պատկան մարմիններին, տվյալ դեպքում՝ Լոռու մարզպետարան, սակայն միշտ ստացել ենք նույն պատասխանը՝ խնդիրը կլուծենք, թողեք՝ էս անգամ ջուրն իր հունով գնա, մինչև տեսնենք՝ ինչ ենք անում, ու ոչ միայն խնդիրը չի լուծվել, այլև հերթական անգամ համոզվել ենք, որ տեղական իշխանությունների «շնորհիվ» մատնվել ենք անտերության։ Մեր հույսը հիմա արդեն Լոռու նորընտիր մարզպետն է, ով, հավանաբար, նախորդների նման չի արհամարհի մեզ և գոնե մեկ անգամ կայցելի գյուղ, տեղում կծանոթանա իրավիճակին։ Պատրաստ ենք, որ երբ նա գա գյուղ, մենք նրան տրամադրենք կալոշներ, որպեսզի ժամանակակից կոշիկները չվնասվեն։ Ողջ գյուղը մատնված է անտերության։ Թողնես՝ միայն խոսեն, որ տիրություն են անում գյուղին։ Եթե էսպես պետք է տիրություն անեք, ավելի լավ է՝ մոռացեք էս գյուղի տեղն էլ, գյուղացներին էլ, ու ընտրությունից ընտրություն դիվադադար մի արեք մեզ, ձեր սին ու դատարկ խոստումներով մեր ուղեղները մի ծամեք»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոռոգման ջրերը ողջ գյուղի փողոցները, տներն ու գոմերը իրենով է արել, ու մարդկանց միակ փրկությունը «Նոյի տապանն է»։ Ջուրը նաև լցվում է մեծ թվով տների նկուղներ՝ հասնելով նաև հյուրասենյակներ ու ննջարաններ, որտեղ ապրում են մանկահասակ երեխաներն ու տարեցները։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am