Նոր անուններ Մասիսի քաղաքապետի միջադեպի հետ կապված. iravunk.com

Մինչ դատարանում լսվում էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հարցը, քաղաքում արդեն աթոռակռիվ էր սկսվել: Հայտնվել էին, այսպես ասած, 2 քաղաքապետի թեկնածուներ, որոնցից մեկըՙ  Մրմեն Մանուկյանն էր: Վերջինս այս օրերին, քաղաքում մտել էր տները և հորդորել բնակչությանը, որ նոր ընտրությունների ժամանկ ինքը լինելու է թեկնածու եւ որ ժողովուրդը իրեն ձայն տա: Մասիսցիների հետ զրույցում տեղեկացանք, որ Ա. Մանուկյանին տներից դուրս են վռնդել, ասելով, որ դու քո հորն ես դատի տվել մի կտոր հողի համար, դու ո՞նց կարաս մեր քաղաքապետը լինես: Իսկ մյուս հավանական թեկնածուն, ինչպես արդեն գրել էինք, Մասիսի նախկին ոստիկանապետ Գագիկ Մխիթարյանի որդիՙ Արծրուն Մխիթարյանն է: Եթե առաջին թեկնածուն ստեղծված առիթից էր օգտվել ապա երկրորդը, ում մասին մամուլում տեղեկացվել էր, վայելում է Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սաշիկ Հակոբյանի հովանավորչությունը: Ի դեպ այսօր գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ազատ արձակվելուց հետո,առաջին անգամ գնացել է աշխատանքի: Տեղյակ լինելով բնակիչները եկել էին քաղաքապետին այցելության, որտեղ հայտնեցին իրենց նվիրվածությունն ու մտահոգությունը, թե ինչո՞ւ նման բան պատահեց: Դ. Համբարձումյանը անկեղծանալով իր բնակիչներին ասել է, որ հստակ գիտի, թե ով է կանգնած այս ամենի հետեւում եւ անելու է ամեն բան, որպեսզի իրական մեղավորները պատժվեն: Քաղաքապետը իր խոսքում տվել է նախկին քաղաքապետ Սաշիկ Հակոբյանի անունը ում ձեռքի գործիքն է դարձել մասիսցի Սամվել Բուդուրյանը, ով իրավապահ մարմիններին սուտ վկայություն է տվել, թե իբր ապրիլի 22-ի միջադեպին Մասիսի քաղաքապետի մատը խառն է: Ըստ քաղաքապետի. ՙ՚2014 թվականին Արտյոմ Մխիթարյանի, ով հակառակորդ է համարվել Սաշիկ Հակոբյանին, ընտրությունների ժամանակ մեքենան պայթեցրել են Բուդուրյան Սամվելի թեթեւ ձեռքով, որի առթիվ մեղավոր է ճանաչվել քրեական անցյալ ունեցող Բուդուրյանը եւ դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման, սակայն պատիժը կրել է երեք տարի՚՚: Այս անգամ եւս Սամվել Բուդուրյանի ձեռքով Սաշիկ Հակոբյանը նոր սցենար էր մտածել գործող քաղաքապետի դեմ: Դ. Համբարձումյանը այսօր հայտարարեց, որ լինելու է հետեւողական, գնալու է մինչեւ վերջ եւ հանրությանն է ներկայացնելու ողջ ճշմարտությունը: Ըստ քաղաքապետի եւ Մասիսում տարածված լուրերի, վերոնշյալ սցենարը պետք է ունենար հետեւյալ իրավիճակը: Սաշիկ Հակոբյանըՙ Սամվել Բուդուրյանի վկայության շնորհիվ գահընկեց կանի Դավիթինՙ պարարտ հող նախապատրաստի Մասիսի նախկին ոստիկանապետի որդուՙ Արծրուն Մխիթարյանի համար, որպեսզի վերջինս դառնա Մասիսի քաղաքապետ, իսկ Սաշիկ Հակոբյանի եղբայրը կվերականգնվեր իր պաշտոնումՙ քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ: Ի դեպ քաղաքապետը այսօր նաեւ ասաց, որ այն ինչ տեղի ունեցավ իր հետ, այսինքն վերոնշյալ մարդկանց վկայությամբ իր կալանավորումը եւ սոցիալական կայքերում իր անձի պախարակումը, իրականացվել է ոչ թե ներկա իշխանությունների կողմից, այլ քաղաքի վերոնշյալ կրիմինալ դեմքերի կողմից. ՙՙորպեսզի իմ ասածը մերկապարանոց չհնչի ես դիմելու եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ստուգումներ անցկացնի քաղաքապետարանում, իմ եւ նախկին քաղաքապետի պաշտոնավարման տարիների աշխատանքը ստուգելու ուղությամբ: Այս ամենի նպատակն է, որպեսզի պատժվեն իրական մեղավորները եւ ցույց տանք հանրությանն ու իմ ընտրողներին, մասիսցիներին, ներկա ու նախկին քաղաքապետների իրական դեմքը: Եվ մսխված գումարները, որոնք ծախսվել են նախկին քաղաքապետի ժամանակ, վերադարձվեն համայնքային բյուջեՙ՚: Նկատենք, որ մասիսցիները, երբ սատար կանգնեցին իրենց քաղաքապետին ասում էին նաեւ, որ գնում են սրան, քանի որ Դավիթը քաղաքում փորձել է մաքրել կրիմինալը, կաշառակերությունը եւ գործի է դրել համայնքային նշանակության խնդիրների լուծումը:

դիտվել է 802 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am