Քննչական կոմիտեն խախտում է անմեղության կանխավարկածը. «Քեթրին գրուպ»-ի հայտարարությունը

Քննչական կոմիտեին խախտում է անմեղության կանխավարկածը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Քեթրին Գրուպ» (սեփականատերերից է ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը) ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն: Հայտարարությունում ասվում է. «Հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է, թե ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ: Իսկ այժմ իրականությունը․ ՀՀ քննչական կոմիտեն հարցում է ուղղել «Քեթրին Գրուպ» և «Ֆրուտիմեքս» ընկերություններին՝ թե արդյո՞ք նրանց ենթակայության տակ հաշվառված են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաներ։ Ի պատասխան նշյալ հարցմանը՝ «ՖրուտիՄէքս» ընկերությանը պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի 333QD33 համարանիշի ավտոմեքենան ներկայացվել է զննության, իսկ «Քեթրին Գրուպ»-ից հայտնել են ընկերությունում հաշվառված «Պորշ Կայեն» մակնիշի 989LP61 համարանիշի խափանված ավտոմեքենայի գտնվելու վայրը։ Ընդամենն այսքանը։ Մինչդեռ տարածված հայտարարությունը, կարծես, ամբոջովին այլ ենթատեքստով է ներկայացված։ Տպավորություն է, թե փորձ է արվում շրջանառության մեջ ապատեղեկատվություն դնել։ Այս տրամաբանությամբ քննչական մարմինները կարող են կալանավորել Հայաստանում հաշվառված հարյուրավոր նույնագույն «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաներ: Եվ վերջապես, խախտելով անմեղության կանխավարկածը, ՔԿ-ն հայտարարում է, թե վերը նշված ավտոմեքենաներում գտվել են Կ. Ուլնեցու փողոցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած անձինք: Ավելին, նման հայտարարությամբ հանդես գալու համար մինչ օրս ներկայացված չէ մեղավարությունը ապացուցող և ոչ մի փաստ: Ուստի պահանջում ենք պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու պարագայում ներկայացնել փաստերն ամբողջությամբ` հանրությանը ընտրողաբար չներկայացնելով այն, ինչը նպատակահարմար է գտնում քննչական մարմինը»: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրականացված բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիները մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ Կայեն» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են նշված ավտոմեքենաների համարանիշերը, պարզվել, որ դրանցից մեկը գտնվում է «ՖրուտիՄէքս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ մյուսը «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի, որոնք հայտնաբերելու նպատակով կատարվել են նաև խուզարկություններ։ Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Խոսքը Միհրան Պողոսյանի օգնական Իսոյանի մասին է:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am