«Ստեփանակերտի ծեծկռտուքի բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, պատասխանատվություն են կրելու». Դավիթ Բաբայան

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման պատասխանատվություն են կրելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ հանրային հնչեղություն ստացած միջադեպին և դրանից հետո Արցախի մի խումբ քաղաքացիների կողմից հունիսի 2-ից նախաձեռնած բողոքի ակցիաներին: Բաբայանը ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի այս խնդիրը լուծվի իրավական դաշտում: «Ցանկացած այդպիսի դեպք պետք է անպայման բացահայտվի և համապատասխան պատիժ կրեն այն մարդիկ, ովքեր մեղավոր են դրա համար: Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, և այդ բողոքողների մեծամասնությունը այդ մոտեցումն է կիսում, որ եղել է դեպք և իրավական դաշտում պետք է համապատասխան աշխատանքները տարվեն: Սա միանշանակ է», – ասաց Բաբայանը: Նրա խոսքով` խնդրի հանգուցալուծումը կարևոր է իրավական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից: «Իրավականը տեսանկյունից անպայման պետք է տրվի համապատասխան գնահատական, և այսպիսի արարքները չեն կարող անպատիժ մնալ: Բնական է, որ պետք է տարվի համապարփակ հետաքննություն և բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման պատասխանատվություն են կրելու: Բոլորը հավասար են օրենքի առջև, սա իրավական կարևորագույն հրամայականն է: Քաղաքական տեսանկյունից` մենք ժողովրդավարական, իրավական պետություն ենք, և իշխանությունները պարտավոր են քաղաքական կամք ցուցաբերել ու իրավական պետության բոլոր հատկանիշները պահպանել անվերապահորեն: Բարոյական տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի այսպիսի երևույթներ ընդհանրապես տեղի չունենան: Այսինքն` ոչ միայն լինի անխուսափելի պատիժ, այլ նաև համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ տիրի հասարակությունում, որպեսզի այսպիսի միջադեպերը առհասարակ բացառվեն: Սա բոլորի պարտքն է և առաջին հերթին՝ իշխանությունների, ինչպես նաև հասարակության ցանկացած անդամի: Սա, իրոք, կարևորագույն առաջադրանք է և մարտահրավեր իրավական, քաղաքական և բարոյական հարթություններում, որի ուղղությամբ և իշխանությունը, և հասարակությունը անելու են հնարավորը»,- շեշտեց Բաբայանը: Հարցին` արդյոք Ստեփանակերտում բողոքի ակցիաները շարունակվում են, Բաբայանը, պատասխանեց, որ որոշ մարդիկ շարունակում են իրենց բողոքի ակցիան: «Սա ժողովրդավարական երկրի մի գործընթաց է: Մեզ մոտ ազատ է այդ ամենը, պարզապես հորդորը մեկն է, որպեսզի ամեն ինչ տեղի ունենա օրենքի սահմաններում և չշահարկվի ու չքաղաքականացվի»,- ասաց Բաբայանը և հավելեց, որ առ այսօր կայունությանը և խաղաղությունը որևէ ձևով այս ակցիան չի սպառնում: Հարցին` կա արդյոք Հայաստանի կողմից միջամտության անհրաժեշտություն Արցախում տեղի ունեցող զարգացումներին, Բաբայանը նշեց, որ ընդհանրապես չկա: «Մենք հասկանում ենք, որ երբ Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական զարգացումներ, հետաքրքրություն են առաջացնում Արցախում և հակառակը, բայց որևէ միջամտության կարիք չկա, որովհետև սա ի վերջո մի գործընթաց է և խնդիր, որը մենք ի վիճակի ենք լուծելու և այստեղ թշնամի-բարեկամ չկա: Այստեղ մեր ժողովուրդն է և մեր քաղաքացիներն են: Կան արդար պահանջներ և այդ պահանջները բավարարվելու են»,- եզրափակեց Բաբյանը:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am