Սևանում 26-ամյա երիտասարդի դաժան ու սահմռկեցուցիչ սպանության գործի քննությունը փոխանցվել է կենտրոնական ապարատ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դաժան սպանության քրեական գործը Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հակապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործով նախաքննությունը կատարելու են փորձառու քննիչներ, որի ղեկավար է նշանակվել Սամվել Տոնոյանը, ով իր գործընկերների հետ բազմաթիվ աղմկահարույց և մեծ հնչեղություն ունեցող հանցագործություններ է քննել, որոնք ուղարկվել են դատարաններ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHASHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել էին մայիսի 31-ին առանձնակի դաժանությամբ սպանվածի ինքնությունը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նա Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Մարտիրոսյանն էր, ով գլխի շրջանում ջնջխված վերքերով հայտնաբերվել էր Սևանի թերակղզու տարածքում դեպի «Սևանի կառավարական ամառանոց» տանող ճանապարհին, իր անվամբ հաշվառված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Գյումրի քաղաքի «Կրիստալ Ալկո» ԱՁ-ում՝ որպես մենեջեր։ Նա վերջերս էր ամուսնացել և սպասում էին իրենց առաջնեկին։ Ժ. Մարտիրոսյանը թե ծննդավայրում, թե հարազատների ու թե աշխատանքային ընկերների շրջապատում եղել է ընտանիքին նվիրված, հոգատար ամուսին ու ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մենեջերի աշխատանքին զուգահեռ երբեմն ավտոմեքենան օգտագործում էր որպես տաքսի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video) Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական․ Սամվել Կարապետյան (video) Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Հայրս 1 ամիս կալանքի մեջ եղել է, ամուսինս այս պահին տնային կալանքի մեջ է. սա էլ կանցնի, բայց ժողովուրդը թող հասկանա՝ երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Ծառուկյանի դուստր Սամվել Ալեքսանյա՛ն, Խաչատուր Սուքիասյա՛ն, Նիկոլը գալիս է ձեր հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Ես պայքարում եմ արդարացման համար, իմ մեղավորությունը հաստատող ապացույցներ գոյություն չունեն. Դավիթ Տոնոյան Իրանցին ասել ա՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն ա խաբել․ պաշտպան (video) Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը դատարանում․ Սուրեն Սուրենյանց (video) Միշուստինը նայել է Նիկոլին ու մտածել՝ ինչքա՞ն կարելի է այսքան «փալաս» լինել․ Հովհաննես Շահինյան (video) Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Փաշինյա՛ն, Գագիկ Ծառուկյանի առյուծներին ԱԺ ես տանելու, բա չուչելնե՞րը՝ ու՞ր․ Սամվել Կարապետյան (video) Նիկո՛լ, ու՞մ ես սիրում՝ էն հարսին,ում հարսանիքը հարամեցի՞ր, թե՞ տուրիստին, որ դուրս գցեցիր․Թովմասյան (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am