«Իմ մնալ-չմնալը ես չեմ որոշում». ինչո՞ւ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչը) հրաժարական չտվեց

Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչ, որն այդ պաշտոնին նշանակվել է դեռ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, այսօր իրականացնում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պահպանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիցս հետաքրքրվեց, թե ինչու նա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շարունակեց մնալ իր պաշտոնին եւ հրաժարական չտվեց :

-Պարոն Հարությունյան, դուք մշտապես ապահովել եք ՀՀ նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի անվտանգությունը, համարվել եք իր ամենահավատարիմ մարդկանցից մեկը, նա հրաժարական տվեց, ինչո՞ւ եք դուք մնացել : -Ես զինվորական եմ, իմ մնալ-չմնալը ես չեմ որոշում: -Իսկ Դուք անձամբ փորձե՞լ եք հրաժարական տալ, ասել, որ չեմ ուզում աշխատել նոր թիմի հետ: -Ո՛չ: -Ինչո՞ւ: -Իսկ ինչո՞ւ չպետք է հավատարիմ մնամ իմ զինվորական սկզբունքներին: -Լավ, մնացել եք համատարիմ, իսկ Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս Ձեզ ընդունեց, չքննադատե՞ց Ձեզ` նախկին աշխատելաոճի հետ կապված: – Ո՛չ, շատ լավ: -Չի էլ քննադատե՞լ: – Ո՛չ, ո՛չ, խնդիր չի առաջացել: -Իսկ կարողանո՞ւմ եք համագործակցել, հասկանալ միմյանց: -Շատ նորմալ է: -Իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպե՞լ եք իր հրաժարականից հետո : -Ո՛չ: -Ինչո՞ւ, ի՞նչ խնդիր կար իր հետ հանդիպելու:  -Առիթ չի եղել: -Իսկ ինքը ո՞նց ընդունեց Ձեր մնալը համակարգում:  -Դա պետք է իրեն հարցնեք, ինձ մի՛ հարցրեք: - - Սերժ Սարգսյանի օրոք պարբերաբար ուժեղացվում էր նրա անվտանգության պահպանությունը: Ավելին` նրա դեմ ահաբեկչական գործողության իրականացման փորձերը իրավապահների կողմից կանխվեցին, եւ այսօր անգամ կան կալանավորվածներ: Այսօր Նիկոլ Փաշինյանի մասով ի՞նչ վիճակ ունեք: -Վիճակը նորմալ է, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, ապա մենք դարձյալ կուժեղացնենք: -Հիմա վտանգ չեք տեսնո՞ւմ, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո բավականին աղմկահարույց բացահայտումներ են իրականացվում նախկին պաշտոնատար անձանց գործունեության մասով: -Գիտեք, պահպանությունը դա համալիր միջոցառումներ են, շատ բան դուք կարող եք տեսնել, շատ բան կարող եք չտեսնել, եթե երկու մեքենա է ուղեկցում, դա չի նշանակում, որ վարչապետի պահպանությունը թույլ է իրականացվում. կան իրականացման տարբեր մեթոդներ, տարբեր տեխնոլոգիաներ, այնպես որ հանգիստ եղեք: -Արդեն մեկուկես ամիս է, ինչ դուք ապահովում եք ՀՀ վարչապետի անվտանգությունը, հիմա կարո՞ղ եք ասել, թե Նիկոլ Փաշինյանի հետ է հեշտ, թե Սերժ Սարգսյանի:  -Դժվար է ասել: -Ինչո՞ւ, մենք բավականին մեծ իրավիճակի փոփոխություն ունենք: Նիկոլ Փաշինյանը հաճախ է քաղաքացիների հետ շփվում, մարդկանց մեջ մտնում, գրեթե բոլոր քաղաքացիները կարողանում են նրան մոտենալ, ինչը, օրինակ, չէր անում Սերժ Սարգսյանը:  Այդ տեսանկյունից մեզ համար դժվար է դարձել:  -Կմանրամասնե՞ք:  -Ամեն անգամ, երբ ինքը մտնում էր ժողովրդի մեջ, մեր թիկնապահները սթրես են ապրում: -Ինչո՞ւ, սովո՞ր չեն այս իրավիճակներին: -Ցանկացած նման բան պոտենցիալ վտանգ է ներկայացնում թիկնապահի համար պահպանության տեսանկյունից, թե չէ այլ խնդիր չկա: Մանրամանսերը՝ Ժողովուրդ օրաթերթում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am