Նախագահ Սահակյանի հետ բանակցությունները չեն բավարարել. բողոքի ակցիան շարունակվում է

Այսօր՝ հունիսի 4-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում վերսկսվել է հունիսի 2-ին մեկնարկած բողոքի ակցիան:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել են նախօրեին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շուրջ մանրամասները:

Մասնավորապես՝ ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սիմոնյանը նշել է, որ նախագահ Սահակյանը խոստացել է կատարել փոփոխություններ: «Հանդիպմանը բարձրացվել է ուժային կառույցներում փոփոխություն կատարելու մասին հարցը, որը սակայն միանշանակ չի ընդունվել նախագահի կողմից: Բակո Սահակյանը մեզ խոստացել է, որ իր կողմից համակարգային բարեփոխումներ են նախաձեռնվելու, որոնք իր պատկերացմամբ պայմանավորված են ոչ թե անձերի փոփոխության, այլ ընդհանուր քաղաքականության և ամենօրյա աշխատանքի տեսքով: Բացի դրանից, Նախագահի կողմից առաջարկ է եղել նաև ստեղծել հանրային խորհուրդ, որտեղ ընդգրված կլինեն նաև մեր նախաձեռնության մի խումբ մասնակիցներ, որպեսզի հանրային օրակարգի խնդիրներին հրատապ լուծումներ տրվեն»,- նշել է Դ. Սիմոնյանը և, դիմելով հավաքված ցուցարարներին, ասել է, թե այժմ իրենք պետք է որոշեն, թե որքանով են բավարարում այս պայմանները: Բողոքի մասնակիցների մոտ առաջացած դժգոհությունից, սակայն, պարզ է դարձել, որ իրենց չի բավարարում բանակցությունների արդյունքները և իրենց առաջ քաշած պահանջները շարունակում են մնալ ուժի մեջ: Այնուհետև ելույթով հանդես է եկել Ազգային ժողովի ընդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, ով նշել է, որ ցուցարարների կողմից դրվող պահանջները ընդունելի են լայն շրջանակների համար, և պետք է հարցերը գտնեն արագ, ճիշտ լուծում՝ հետագա կոնֆլիկտներից խուսափելու համար: Այս պահին ցուցարարները շարունակում են փակ պահել մայրաքաղաքի կենտրոնական փոխոցներից մեկի երթևեկելի հատվածը:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am